Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ախալխալաքումն է Նիկոլային և յուր մոր հետ։ 9) Սպանդարը յուր ընտանիքը տարել է Գորուց մի կայարան այն կողմը՝ Թվիս գյուղը, բնակության սենյակները տեղվույն քահանան ձրիաբար է տվել, ապրուստի համար էլ երևի երկինքը կհոգա... ինքը կարծեմ այսօր վերադարձած է․ Բաքվից փող ստանալու կամ չստանալու մասին տեղեկություն չունեմ, որովհետև մի շաբաթից ավելի է, որ խառնված եմ և նրան չեմ տեսել, խառնված լինելս էլ այս Կոստանդի գործն էր մասամբ, որը հաջողությամբ վերջացավ, հետո Կորջոր գնալս, հետո գիշերները ժամը 9-ին պառկել֊քնելս և այսպես ուրիշ մի քանի տեսակ ծուլության վերաբերյալ գործեր և ց–ած-ներ։ 10) Հազար ներողություն, որ ես էլ ծուլությամբ քոռացել եմ «Նոր֊Դարը» քեզ ղրկել տալու համար հոգալ, թեպետ մյուս կողմից պարտավոր էլ չէի, որովհետև իմ ներկայությամբ դու այն հիմար շատախոսին ասացիր, թե... «Ձեզ եմ խնդրում, որ Դուք ղրկեք, Գրիգորին չեմ ասում, որովհետև չի ղրկիլ...», և այլ այսպիսի կոտրտված մտերմախոսություններ. օ՜, ինչպես կատաղեցի այս րոպեիս, խնդրեմ բացատրություն տուր ուր են քո վեց պատկերները, երկուսը ինձ մոտ է, գիտեմ, երեքը հետդ տարել ես, ուր է 6-րդը, տիկին, ասա, թե չէ կատաղությունից բոլոր տունը կքանդեմ այս րոպեին... այն հիմարին ես տվել հա՞, ինչու՞ ինձանից ծածուկ, ինչու՞ ո՛չ իմ ներկայությամբ, o՜, կանա՜յք, կանայք, սատանաներին դուք կարող եք դժոխքից փախցնել ձեր մեքենայություններով... 7 հատ մարքա ես ուզում, որ նրան տամ, խնդրեմ դու ղրկիր, այդ մի պատճառ կդառնա, որ մի քանի մտերմախոսություններ էլ անես նրան... ֆո, ինչ անհիտան տեղ է մթնում նամակս, ճշմարիտ որ ինքնաբերաբար եկա այստեղ, և իսկապես մի քիչ էլ հավատում եմ գրածներիս իրավացի լինելուն, շատ վատ տրամադրվեցի, մանավանդ, որ չգիտեմ և չեմ կարող գիտենալ թե դու ինչ ես անում այս րոպեին, ում հետ ես հաճոյախոսում... Օ, ինչպես թշվառ ենք մենք, և որքան հիմար. ինչու համար ենք ձեզ հավատում... Օ, նախանձ, նախանձ, եկ, մոտեցիր ինձ քո բոլոր ուժով, տիրիր իմ սրտին քո չարարվեստ կասկածներով. թող երևակայությունը բորբոքե այդ կասկածները,