Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գյուլբա ադաթ դնողին ռեխը... երկաց մի խրեկ ջյուր տոր Լակեմ...» կասեր և քաՑին կոխքիդ կկպցներ... ահա թե ինչ էր սպասում քեզ, թե ես չխղճայի և չուզեի քեզ։ Բայց թե դու չգայիր ինձ, ինչ ես կարծում, ում մոտ կլինեի այժմ ես. երևի մտքումդ ասում ես մի քսը թանթռուզի, ներողություն. ջինին հականունը որն է, հյուրին ու փերին, ուրեմն ես այժմ նստած կլինեի մի հրաշագեղ, փղոսկրյա վզով, մարմար երեսով, խաժակն աչքերով, մեծ քթով (իմ բախտս է զոռի բան չի խո) հյուրիի մոտ, հովանանոտ ծառերի տակ, վարդենիներից հյուսած թախտի վերա։ Այդտեղ մի քանի հատ նույնչափ սիրուն փերին, մեզ կսպասավորեին` ոսկե բաժակներով կաթ ու նեկտար մատռվակելով... իսկ այժմ, ավաղ, քեզ բախտավորացնելու պատճառով զրկված եմ ես այս բոլորից...։ Բայց իհարկե դու գոհ չես իմ այլաբանություններից։ Ուղիղն ասած, ես կարծում եմ, թե դու տխուր, կամ գոնե ոչ ուրախ լինելու առիթներ շատ ես ունենում, ուստի կամենում եմ այսպիսի անմիտ զրույցներով քեզ երբեմն անմտացնել այսինքն` զբաղեցնել։ Երբ ես նստում եմ քեզ նամակ գրելու, բոլորովին ուրիշ բան եմ ուզում գրել, բայց հանկարծ մի քանի խոսքի հետ` մի խելառ իդեա ինձ տանում գցում է չոլերը. պատճառը նա է, որ ես խո չեմ ուզում քեզ նամակ գրել, այլ կամենում եմ քեզ հետ խոսել։ Ուրեմն դու, խնդրեմ, իմ նամակների մեջ կապ ու կշիռ չորոնես. ինչ որ գրած է այն կարդա, ինչ որ գրած չէ, այն էլ դու մտածես։ Մեկ էլ, չլինի թե, այսպիսի անսկիզբն և անժամանակ նամակները կարդաս ուրիշի մոտ. ինձ չեն կարող հասկանալ և կծիծաղեն ի զուր տեղը իմ խելքի ու գրչի վերա։ Նամակիս սկիբը կարդալուց երևի պատրաստվեցար սիրազեղուն և սիրահարական մի նամակ կարդալու, բայց այս դուրս եկավ տակից. վնաս չունի։ Լավը մյուս անգամ։

Քո Գրիգոր

Ով որ բերանը բանա ինձանից հարցնի, իսկույն բարև արա նրան իմ կողմից։ Զուզ հրեշտակներիս անվերջ համբույր։