Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այնքան էլ դու տանջվես… Բայց իհարկե անցածն անցած է։

Քո Գրիգոր

Հենց այս րոպեին ստացա ներփակյալ պովեստկան, կարդա ու ղրկիր․ թագավորի գալու պատրաստությանց համար է, պետք է շինել տալ։

11 հուլիս, 1888, Թիֆլիս.

Սիրեցյալդ իմ Ոսկի.

Զարմանում եմ, ինչո՞ւ երկու փոստ իրար վերա նամակ չես գրում։ Գիտես, որ ամեն փոստ ես տենդային ակնկալությամբ սպաստւմ եմ նամակիդ։ Երբ մի փոստ նամակ չկա, ես չեմ անհանգստանում․ բայց երկրորդ փոստին արդեն շատ եմ անհանգստանում․ այդ գիտենալով գոնե երկու տող անհրաժեշտ է որ գրես։ Եվ գրածդ կարող է մինչև անգամ այս պարունակությամբ լինել. «Սիրելիս, մենք առողջ ենք և կարելույն չափ ուրախ. միամիտ կաց. նամակս չեմ երկարում, որովհետև ծուլանում եմ. քո Ոսկի»։ Կարծեմ շատ ժամանակ չի խլիլ քեզանից այսպիսի մի նամակը։ Եթե կամենում ես մի 25 օրինակ այս պարունակությամբ ես թերթիկներ ղրկեմ քեզ, դու փոստի օրը միայն ստորագրիր և ղրկիր․ այդքանով էլ ես գոհ կլինեմ։

Եվ ճշմարիտ, թե մի ձախող հանգամանք քեզ արգելք չէ լինում, այսպիսի մի համառոտ նամակն էլ պետք է չխնայես, որովհետև, ես շատ եմ անհանգստանում։ Յանի քեզ համար հաճելի է, որ ես նիկարան մնամ։ Ես միշտ այն կարծիքին եմ լինում, թե մինչև որ Ոսկուն մի բան չպատահի, նա փոստի օրը անց չի կացնիլ։ Գոնե դու գրիր տեսնեմ, թե առհասարակ ինչ առիթներ են լինում, որ քեզ ստիպում են անուշադիր լինել դեպի քո պարտավորությունդ, այն ժամանակ, թե 3 փոստ էլ ուշանա նամակդ՝ չեմ անհանգստանալ։

Չես գրում, թե այդ վարձու սենյակների մեջ ինչպե՞ս է անցնում․ արդյոք գո՞հ ես հարևաններիցդ, տան դիրքից, օդից, երեխաները և դու վրա՞ եք գալիս, թե ոչ, բուլվարը քեզանից