Էջ:Muratsan, vol. 7.djvu/331

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի օր Մասկովսկի — Բալկան, ի՞նչ կանես. իհարկե կբարկանաս. մախլաս… աշխարհքում սեր ու հնազանդություն չի մնացել:

Հա, Ավետի համար ես ասում. ես նրա ապրանքը քանի օր է արդեն ղրկել եմ. Րեյխի համար էլ գրել եմ, որ կնոջ հիվանդության պատճառավ Բորժում է գնացել և հայտնի չէ Բաքու կգա՝ թե ոչ, որովհետև յուր հայտարարության մեջ գրել է, որ մինչև աշուն այնտեղ կմնա, Ավետին օգնության անելու մասին չգիտեմ ինչ ասեմ, ես խորհուրդ կտայի նրան դեռ մի փոքր սպասել մինչև որ տեսնենք ինչ կարող ենք անել։ Ինքը մի քանի անգամ գրել է յուր լավ բարեկամների իրեն հասցրած վնասի մասին, ես էլ որքան կարողացել եմ սիրտ եմ տվել և սփոփել. յուր պատասխանն էլ գոհացուցիչ է եղել։ Բայց թե օգնության մասին կգրե, նրա համար էլ կպատասխանեմ ինչ որ հարկավորն է. ինքը ինձ միայն այս է գրել. թե մի մարդ կա 10,000 ռուբլի է մեջտեղ դնում, որ մենք առևտուր անենք, բայց երբ գործը կվերջանա, կգրեմ քեզ. բայց դեռ չի գրել:

Քո հարցերիդ առթիվ։ 1) Գասպարյանցի գժվիլը մտացածին է և սուտ, նա մինչև անգամ հիվանդ էլ է ընդունում (բացառիկ հիվանդներ)։ 2) Կաթի համար մի անգամ գնացի բժշկից հարցնելու—տանր չգտի. վաղը Բարովի մոտ եմ, նրանից էլ կհարցնեմ. բայց հում կաթը թեկուզ նոր կթած, թեկուզ սառած, միշտ վնասակար է, մանավանդ թույլ ստամոքս ունեցող երեխաներին, որովհետև նա ճիճուներ է առաջացնում և նույնիսկ քյափանակ։ Քեզ մինչև անգամ կարելի է, բայց Գուրգենին՝ բնավ։ Այս իմ իմացածս է, բայց բժշկի էլ կհարցնեմ։ 3) Գիրսը գնացել է էջմիածին ա) Օրմանյանին հեռացնելու համար անձամբ խնդրել կաթուղիկոսին, բ) Լազրևի համար վանքի դռանը մահարձան կանգնեցնելու իրավունք և երկուսն էլ կատարվել է։ Դրա փոխարեն կաթուղիկուսը խնդրել է ճեմարանի համար բարձր ակադեմիայի իրավունք, որը Գիրսը խոստացել է անպատճառ ստանալ և հայոց դպրոցների համար մի քանի արտոնություններ (իբրև թե) և նա խոստացել է նույնպես։ Ուրիշ բաներ էլ են փչում, բայց ոչինչ հայտնի չէ, որովհետև Մակարը ոչ ոքին ոչինչ չի ասել