Էջ:Muratsan, vol. 7.djvu/336

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

hրեշավոր և նամակդ արդարև վերին աստիճան վիրավորական այդ ավելի է ճիշտ։ Ախր քո տունն աստված շինի, մի մտածի, թե ինչ ես թույլ տվել գրչիդ ինձ գրելու… Ես ուրեմն քեզ վերա ճշմարտություններ եմ գրել. և դու էլի «ոչ գրիչ և ոչ էլ կեղտոտ սիրտ ունես ինձ պատասխանելու»…

Ես այստեղ կանգնում եմ, սիրելիս. և բոլորովին վիրավորական եմ համարում ավելի բացատրություններ գրելը. քո վերջին նամակով դու տալիս ես ինձ կատարյալ երեխայամտությանդ մի ապացույցը. բայց ես քեզ ներում եմ, որովհետև քո մեջ դեռ շատ բնավորություններդ եռ գալու շրջանումն են, երբ նրանք կեփվեն, կպարզվին, այն ժամանակ քեզ կարժանացնեմ հասունության վկայագրի։ Այժմ մնում է ինձ միայն սիրել քեզ, գգվել, ողջագուրել, և ծածկել քեզ շարունակ այնքան շատ համբույրներով, որքան որ դու սխալմունք և անփորձություններ ունիս գրվածքներիդ, խոսքերիդ և վարմանացդ մեջ։ Այժմ դու իմ կինը չես, այլ իմ Ոսկին, իմ սրտի աստվածիկը, իմ սրբության խաղալիքը, իմ վարդն ու բուրաստանը, նրանց հետ ես պետք է ուրեմն նորից սովորեմ վարվել մեղմով, քնքշությամբ, սիրո շնչով, սիրո շեփիռով, սիրո խոսքերով… վերադառնում եմ ուրեմն այդ կյանքին. երբ դու չես կամենում մտնել կոշտացած երկիրը, ուր երկութն է միայն բուսցնում ցորեն և խաղող, կվերադառնամ ուրեմն քեզ հետ բնության անհոգ և անմեղ գիրկը, ուր ամեն բան, թեպետ վայրի, բայց պարզ է և քաղցր, անմեղ և մշտափթիթ…

Երբ ես կգամ Շուշի, որ կլինի օգոստոս 10-ից մինչև 15֊ը, այն ժամանակ այդ մասին երկար կխոսեմ քեզ հետ, և յուրաքանչյուր անգամ, որ դու կհամոզվես, որ դու սխալված ես, մի պինդ կհամբուրեմ քեզ, որպեսզի շրթունքներդ մի քիչ ցավ զգալով սովորին պատժվելու արժանի խոսքեր չարտասանել։

Նամակդ վերցնում եմ թե տեսնեմ մեջը ինչ կարևոր բան կա, որ պատասխանեմ տգեղ խոսքերի. քո արևը վկա, իմ սիրուն Ոսկի, որ այս անգամվա նամակդ ատելով ատում եմ, ղրկիր շուտ մի ուրիշը, որ սիրտս մի փոքր մխիթարե։

Տես, կարդում եմ, որ իմ նամակի պատճառով Ավետարանաց