Էջ:Muratsan, vol. 7.djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չես գնացել, որ բոլորը քեզ հարցնում են տխրությանդ պատճառը,— գրում ես «Միամիտ եղիր, հոգիս, ոչ ոքին չեմ տեսնում, չէ…», ոհ, ամոթ, կարծես թե որ տեսնես աշխարհս կքանդես… էհ, էլ ոչինչ չեմ ուզում գրել։— Բայց ինչպես չգրել, ահա լսիր թե դեռ ինչ խելոք ու քնքուշ բան ես գրում ինձ,— «Սիրելիս, թե քո ինձ վերա գրածներդ կարծում ես որ ճիշտ է, էլ ինձ նամակներ չգրես, որովհետև ես նրանց արժանի չեմ… «Ախ, ինչ կարող էի անել քեզ, թե այս րոպես թռչել կարողանայի դեպի քեզ, դու վիրավորում ես իմ հոգվո ամենածածուկ խորքերը ։

Այսպես եմ անում, որ մի փոքր հանգստանամ, որպեսզի մի փոքր խաղաղ հոգվով նամակ գրեմ քեզ. չեմ ուզում, որ իմ նամակը ստանալուդ տխրես դու… Ես չեմ կամենում. որ դու իմանաս թե վիրավորել ես ինձ. ես քեզ ներում եմ այժմ ամենահանգիստ սրտով. ես ղրկում եմ քեզ իմ հաշտության համբույրը՝ այն սուրբ և անդրանիկ համբույրի հետ, որ առաջին անգամ սրբեց մեր սերը, ընդունիր նրանց պարտ ու պատշաճ հարգանքով. հաջորդ համբույրը ինքս կբերեմ քո շրթունքներին դրոշմելու համար, հանգիստ եղիր, հոգիս, ուրախ եղիր, ես ամեն բան մոռանում եմ և միայն քո սերը և քո աչքերն եմ հիշում, ես քեզ իսկապես նամակ կգրեմ մյուս փոստ։

Քո անփոփոխ և անապատան
Գրիգոր
20 հուլիսի. չորեքշաբաթ.

Բյուր անգամ սիրեցյալդ իմ Ոսկի.

Ամսույս 14 և 17 թվերով սիրելի գրություններդ ստացա երեկ և շատ ուրախացա մի քանի հարցերից գոհացուցիչ պատասխանները առնելով։ Որպեսզի բան չմոռանամ, առաջ