Էջ:Muratsan, vol. 7.djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարցերիդ պատասխան տամ։ Կայսեր գալու համար Արամի գրածն ուղիղ կլինի. այստեղ էլ ընդհանրապես սեպտ. 28-ին ասում են, որ պիտի գա։ Բայց ես մի երկու օր քեզ հետ ձիով ման գալը այստեղի շատ հանդեսներից կգերադասեմ. ինչպես երևում է դու ուզում ես զրկել ինձ այդ բավականությունից, բայց մի շտապիր, հոգիս, կայսեր գալուն էլ կհասնենք։ Ամենից առաջ ինձ հարկավոր է մի 25 օր հանգիստ շունչ քաշել. ես պետք է անպատճառ գամ Շուշի, մանավանդ, որ Միրզոյանցից ստանալիք 1500 պարտքի հետ իմ տեղդ գալի մի կապ ունի, որի մասին երբ կգամ կխոսենք։ Ուրեմն իմաց, որ օգոստ. 10-ին ճանապարհվում եմ, եթե ավելի շուտ գործերս չներեն։ Իմ պասպորտի մասին ինչ ուզում են պետք է տալ, որովհետև, եթե Շուշուց դուրս գալու էլ լինեմ, խո պիտի առնեն։ Բայց թողեք մնա, ես կգամ կստանամ իմ պասպորտն։

Սիրելիս, մեր կալվածների գործն համարյա թե վերջացած է. առաջիկա ուրբաթ օր վերջնական բան կգրեմ քեզ, թե ինչպես վերջ ստացավ։ Իմ հողերին կից (քո) Սեգմանովի հողերն են և Բագրաձեին։ Սեգմանովինն, ինչպես գրել եմ, վերջացրել եմ 200 ռուբլով, Բագրաձեինն էլ աշխատում եմ դիսյատինը 50 ռուբլով վերջ տալ և հուսամ կվերջանա Միրզայանցից ստանալի 1500-ն էլ համարյա ստացված է։

Քո նամակներդ ես էլ երկու փոստը միասին ստացա, չգիտեմ այս ինչ անկարգություն է, որը իսկապես շատ զրկանք է պատճառում երկուսիս էլ։

Ինձանից հարցունես, առողջ եմ շատ, միամիտ կաց, բայց, թե կարողանամ մինչև սեպտեմբերի վերջն բաղերում մնալ՝ ավելի կառողջանամ. Բաբովի դեղերն շատ լավ են ազդում ինձ վերա. համարյա հազ և թուք չունեմ, եղածն էլ շատ աննշան։ Միայն թե նա շարունակ խորհուրդ է տայիս գալ ամառանոց։ Ես էլ համարյա ժամերով եմ սպասում և իսկապես այս կալվածների գործն է ինձ պահում մեկ էլ սույն ամսվա հաշիվներիս ամփոփումը։ Միրզայանցը առաջարկում է գնալ մնալ Կոջորում, հապա ես կընդունե՞մ այդպես առաջարկություն։

Սիրելիս, շարունակ գրում ես, որ տխուր ես, ախար ինչի՞