Էջ:Muratsan, vol. 7.djvu/362

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու հավատն էլ է մաշել, անհրաժեշտ է, որ նորեն անցյալովը նորոգվինք։

Բայց, կարծեմ , դու ձանձրացար իմ երկարաբանությունից։ Այժմ մի քանի խոսք գրեմ քո սպասելիք տեղեկություններից։ Սուրենը այժմ կատարելապես առողջ է, իմ գրած նամակից և լրագիրների մեջ դրած այցետոմսերից արդեն իմացած կլինես, որ նա այժմ կատարելապես առողջ է, փորը լավացել է, գույնը կարմրել է և ահա երկու օր է, որ հետզհետե լցվում և կայտառանում է, մանավանդ, որ ծծմայրն էլ հանգիստ է և շատ քնում է, ինքը նույնպես շատ հանգիստ է քնում: Ուրեմն այդ կողմից շատ միամիտ կաց։

Կատինկից էիր հարցրել, նա այժմ առողջ է, և լավ է զգում իրան, այսօր էլ ճաշի նրանց մոտ էի, քեզ շատ ու շատ բարևներ ղրկեցին նույնպես հարևաններիդ։

Քո պուկի ցավի համար այսօր Կոլբեկին տեսա, նա ասում է այն դեղերը թող շարունակեի նրա պկումը այնպես բան չկա, որ այդպես շատ վատթարանա, երևի ճանապարհին մրսել է, բայց թե շատ նեղացնի, թող դիմե այստեղ Ալեքսեև բժշկին, որը նոր է այստեղից գնացել և քաղաքային բժիշկ է և շատ լավ բժիշկ, այնտեղից այնտեղ ռեցեպտ գրել չի լինիլ, թող նրան ցույց տա և իմ րեցեպտներն, թե նա ուրիշ փոփոխություն նկատե պկումը, նա ինքն էլ դեղ կգրի։ Բայց և այնպես, ավելացրավ Կոլբեկը, թող բնավ չկասկածի, ես հաստատ գիտեմ, որ նա մրսած է լինելու, իմս էլ ասում է նույն ձևով ցավում է այժմ, որովհետև մի օր առաջ մրսել եմ, ուրեմն թող իմ դեղերս շարունակե։

Ի վերջո, ասեմ քեզ, որ շատ տխրեցի Մարգարի աղջկա Մատիկայի մահը լսելով, խեղճ աղջիկ և ավելի ևս խեղճ նրա որբեր և ծնողներ, ցանկանում էի Մարգարին և Սոփիին մխիթարական նամակ գրել, բայց չգիտեմ տեղդ են, թե գնացել են նրանց գյուղը, շուտ գրիր ինձ։ Գրում ես, թե` «Նրա ցավը մի կողմից` իմ երկյուղը մյուս կողմից, սիրտս շատ նեղացնում են». ի՞նչ երկյուղ է, ասա խնդրեմ, ինչ բանից ես վախում. դու գնացիր այդտեղ ուրախ օրեր անցցնելու,