Էջ:Muratsan, vol. 7.djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է և սկսում մտածել (էս էլ Ավագի դառավ), շատ սիրում է մեր սենյակի կարմիր լամպը չարչարել, ես էլ բարձրացնում եմ բռնում է դեպի բերանը տանում։ Աղյուն համար էլ կարող ես միամիտ լինել, գուցե շուտով կգնա կուսապատ. այդ առթիվ արդեն կարևոր կարգադրությունը եղած է: — Կատինկան, Ավագը և Ռուբենը միանվագ հիվանդացան ինփյուլենցիայի նման մի բանով 40—41 աստիճան տաքություններով, որ միայն մի մի սուտկա տևեց և այժմ բոլորովին առողջ են։— Ուզածդ բաները, պանիր, գինի և յուղ շուտով մեր Սաղբար գնացող գործակատարի միջոցով կուղարկեմ, միամիտ կաց։— Ուրախ եմ, որ իմ ծանոթացրած մի ռուբլին քեզ լավ ծառայել է մինչև Բաքու։— Մարտի 16-ի պատճառավ շատ ուրախ տրամադրության մեջ մտի և մարտի 16-ի կենացը խմեցի այսօր։— Ախ հազար ներողություն, իմ Գուրգեն բալա, մոռացել էլ եմ, թե երախայիս ծնունդը շնորհավորեմ, որ մարտի 10-ին էր։ Ներողություն. այդ սխալի փոխարեն վաղվանից երախայիս համար մի նվեր պիտի դնեմ բանկում։— Նիկիտայի մասին մի նեղանար, կգա և ամեն ժամանակ կուլյա կլինես, բայց, ի սեր աստուծո, աշխատիր չմրսել։ Իսկ ես քեզանից հետո իսկի չեմ գնացել և չեմ էլ գնալու։ Հա, գիտենք, հաջի Կարապն է, լմնցավ։ Ախ ինչ սուգերի մասին ես խոսում, բան չունես, «Խելքի եկ տո, ինձ քաչալ Կարապետ կոսին»,— «Ավելորդ մարդի հիշատակարանը» և մշտական «Նոր֊Դարի» մամի համար` կարգադրեցի և վաղվանից կստանաք։ Բանկի լրագիրն էլ կդադարեցնեն,— էլի կռիվների մասին ես խոսում, համբույրդ չեմ ուզում` մյուննաթընան խոխմա գյուլի... Համբուրում եմ քեզ առանց քո ցանկության, համբուրում եմ տաք, կրակոտ շրթունքներով քո սառն և անտարբեր շրթունքներդ... բայց ոչ, ոչ և հազար անգամ ոչ. ինչ անպիտանն եմ ես...

Այսօր Նազարյանցին էլ նամակ գրեցի.

Քո ամենախոնարհ ծառա`
Գրիգոր