Էջ:Muratsan, vol. 7.djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեսնեմ Ապրեսյանցի տեսնելուց ինչ խոսեց։ Այսօր Մարգարին էլ և Սոփիին նամակ գրեցի։ Երախան շատ լավ է, միամիտ կաց. երախորցից և քեզանից տեղեկություն գրիր. բարև բոլորին։

Քո Գրիգոր

Յուղը կարծեմ քիչ եմ ղրկել, ուրիշ եկող պատահելուց էլի կուղարկեմ։ Այսօր էլ լրագիրները ղրկում եմ, թե չես կարդում, գրիր դադարեցնեմ, գրիր տեսնեմ պանիրը, յուղը, գինին ամբողջապես ստացաք, թե ոչ։

4 ապրիլի, հինգշաբթի.

Սիրեցյալ Ոսկիս.

Ապրիl 1 թիվ նամակդ ստացա, կարդացի և հասկացա. մի ամբողջ ժամ պատասխան գրեցի, բայց որովհետև դու ուրախ նամակ ես սպասում ինձանից, իսկ այն նամակը մի քիչ սառը և մի քիչ էլ տխուր դուրս եկավ, այդ պատճառավ գլխին տվի դեն գցեցի։ Շատ տխրեցի քո հիվանդության նորությունները լսելով. կարծում եմ ես էլ բավական օգնել եմ նրանց զայրանալուն. այս միտքը ինձ տանջում է. ներողություն խնդրելու էլ տեղ չէ մնում. ինչ անեմ, երևի շատ է դեպի վատը փոխվել բնությունս. որոշել եմ այսուհետև խելոքանալ, տեսնեմ կարող եմ, թե չէ։ Բայց թե դու ուզենաս այնպես լավ կօգնես ինձ, որ էլ տարակուսելու տեղ չի մնալ։

Սիրելիս, գլխիդ ցավի այդքան շարունակվիլը գուցե Կոլբեկի դեղիցն է, կամ այդտեղի քամուց. ինչ անեմ, ես այստեղից այդտեղ օգնել չեմ կարող, կարծեմ էլ ժամանակ է վերադառնալու. հիմա կասես «ալլահ բերաքյաթ վերան չոխ…», բայց խո ինքդ ասել ես, որ վերջին շաբաթը պիտի գաս, Արսենը այստեղ էր, ես նրան արդեն քո ադրեսդ տվի, որ տոմսակը ուղարկե, այնպես որ Ծաղկազարդին ստանաս