Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՄԵԾ ԴԱՍԱԿԱՆԸ

Հայ մեծանուն գրողների շարքում իր ուրույն տեղն է գրավում Մուրացանը (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան)։ Երկար ու դժվարին, բայց վերնթաց է նրա անցած ուղին։ Մուրացանը իր գրական առաջին քայլերը կատարել է անցյալ դարի 70—ական թվականներին։ Բայց այդ ժամանակ գրած սիրային և հայրենասիրական բանաստեղծությունները չէին, որոնցով ճանաչում գտավ նա, այլ 1881 թվականին հեղինակած և 1882 թվականին բեմադրված «Ռուզան» պատմական դրաման, որը արտակարգ ընդունելություն գտավ և քաջալերանքի և ազդակ հանդիսացավ հեղինակի համար։

1882 թվականին «Մեղու Հայաստանի» թերթում լույս տեսավ «Հայ բողոքականի ընտանիքը» և այնուհետև սկսած 1884 թվականից մինչև 1890-ական թվականների երկրորդ կեսը «Նոր-Դարում» տպագրվեցին «Իմ կաթոլիկ հարսնացուն», «Հասարակաց որդեգիրը», «Անպաաճառ իշխանուհի», «Ի՞նչ լայեղ է», «Հարուստները զվարճանում են», «խորհրդավոր միանձնուհի», «Լուսավորության կենտրոնը» երկասիրությունները։ 1890-ական թվականների երկրորդ կեսից մինչև 1903 թվականը ընդգրկվող ժամանակահատվածում լույս ընծայվեցին Մսւրացանի պատմա-գեղարվեական և գյուղի կյանքը պատկերող երկերը, որոնք իրենց արժեքով նշանակությամբ ավելի ծանրակշիռ են։ 1896 թվականին լույս տեսած «Գևորգ Մարզպետունի» պատմավեպը դարձավ Մսւրացանի գրական փառքի դափնեպսակը, համաժողովրդական մեծարման և հռչակի արժանացնելով հեղինակին։ Մուրացան-ստեղծագործողի հետաքրքրության շրջանակները լայն էին, ընդգրկման ոլորտները՝ ընդարձակ։ Մուրացանի հայացքը կենտրոնացած էր ժամանակակից կյանքին, իսկ հիշողությունը՝ միշտ վառ անդավաճան հերոսական անցյալի նկատմամբ։ Մուրացանի՝ անցյալի հանդեպ ունեցած ուշադիր վերաբերմունքը պայմանավորված էր պատմության վերակենդանացման շահագրգռությամբ՝ հանուն ժամանակակից կյանքի առաջադիր նպատակների իրականացման: Իր գործերում Մուրացանը հանդես