Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/386

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որդեգիրը»։ Ինքնակենսագրական բնույթի իրական փաստի հիման վրա Մուրացանը կատարել է խոշոր ընդհանրացում, նա ցույց է տվել, թե ինչպես բուրժուական հասարակարգում տիրող սոցիալական անհավասարության հետևանքով տեղի է ունենում տաղանդների կործանում։ Բուրժուազիաի անտարբեր վերաբերմունքը դեպի հասարակ մարդկանց ճակատագիրը, նրա կեղծ բարեսրտությունն ու բարեգործությունը ուժեղ է քննադատված «Հասարակաց որդեգիրը» պատմվածքում։ Հարուստների համար խոստումնազանցությունը, բարերարի դեր խաղալը դյուրին գործ է։ Այդ մասին Մուրացանը գրել է. «Իմ հեղինակության ներկայացումը (խոսքը «Ռուզանի» մասին է— Մ. Հ.) այնքան էր ոգևորել Թիֆլիսի հայ հասարակությանը, որ հարուստներից ոմանք ոչ միայն իրենց ծանոթությունն ու բարեկամությունն ինձ առաջարկեցին, այլև գեղեցիկ խորհուրդ հղացան՝ նպաստել իմ մտավոր զարգացման՝ ուղարկելով ինձ Եվրոպա թե ուսանելու և թե ճանապարհորդելու, որպեսզի այս վերջին միջոցով ծանոթանայի նաև նշանավոր բեմերի և բեմական տաղանդների հետ։ Աստծու ողորմածությամբ իմ բնական հոռետեսությունն ինձ ազատեց հայ ազգասերների անելիք բարերարությունից, որովհետև, ինչպես վերջը հայտնվեցավ, ես էլ նույն վիճակին պիտի հանդիպեի, ինչին որ հանդիպեց իմ խեղճ «Հասարակաց որդեգիրը»՝ եթե անխոհեմություն ունեցած լինեի հայերի խոստումներով ոգևորվելու և պաշտոնս թողնելու»։ Հեղինակի ազնիվ զայրույթը «ազգասերների» խոստումնազանցության և խաբեության դեմ միանգամայն արդարացի է։ Առատախոստում «ազգասերների» կեղծ բարերարությունը սպանիչ քննադատության է ենթարկված «Հասարակաց որդեգիրը» պատմվածքում և ցույց է տրված նրանց հանցավոր վերաբերմունքը դեպի այն շնորհառատ, խոստումնալից երիտասարդները, որոնք անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում կրթություն ստանալով, կարող էին դառնալ հայ Ժողովրդի առաջընթացին իրենց բաժինը բերող հայրենանվեր գործիչներ։ «Հասարակաց որդեգիրը» իր բովանդակությամբ շփման կետեր ունի Ռ. Պատկանյանի «Չախու», Հ. Թումանյանի «Իմ ընկեր Նեսոն» և Շիրվանզադեի «Արտիստը» գրվածքների հետ։ Նշված գործերի հերոսների՝ Գևորգի, Մարտիրոսի, Նեսոյի և Լևոնի միջև որպես բախտակիցների, ընդհանուրն այն է, որ նրանք զրկվում են ուսում ստանալու հնարավորությունից և կործանվում են սոցիալական անհավասարության պատճառով։ «Հասարակաց որդեգիրը» պատմվածքում հատու է առաջավոր գրականության գրական մշակների նկատմամբ հայ բուրժուազիայի արհամարհալից վերաբերմունքի քննադատությունը։

Քաղաքաբնակ, հարստահարիչ վերին խավերի բարոյական այլասերման և սնանկացման իրական պատկերը տրված է «Հարուստները զվարճանում են» պատմվածքում։ Բարոյական ու աղքատ Հեղինեն խարվում է անբարոյական Փուլջատյանի կողմից և իրեն անարգված զգալով ու չդիմանալով անարդարությանը, հարկադրված է լինում վերջ դնել իր կյանքին։

Աղքատության ճիրաններում հյութաքամ եղող և քայքայվող արհեստավորության ջերմ համակիրն է Մուրացանը։ նա և Նար-Դոսը համախոհ