ԴՈՆ ԺՈԻԱՆ- Ա՜խ, տեսնում եմ. դուք բոլորը իմացաք: ԴՈՆԱ ԱՆՆԱ— Ի՞նչ իմացա ես։ ԴՈՆ ԺՈՒԱՆ— Այդպես. ես աբեղա չեմ։
Ձեր ոտքերի ընկած ներողություն եմ հայցում։ ԴՈՆԱ ԱՆՆԱ— Ով աստված իմ. վեր կացեք, վեր կացեք,
Հապա դուք ո՞վ եք։ ԴՈՆ ԺՈՒԱՆ— Մի տարաբախտ. անհույս կրքի մի զոհ։ ԴՈՆԱ ԱՆՆԱ— Ով աստված իմ. և այստե՞ղ,
Այս դամբանի՞ մոտ. հեռացե՛ք։ ԴՈՆ ԺՈՒԱՆ— Մի վայրկյան, Դոնա֊Աննա, մի վայրկյան։ ԴՈՆԱ ԱՆՆԱ— Եթե մեկը մտնե… ԴՈՆ ԺՈՒԱՆ— Վանդակը փակված է. մի վայրկյան։ ԴՈՆԱ ԱՆՆԱ— էհ, ինչ, ի՞նչ եք պահանջում դուք։ ԴՈՆ ԺՈՒԱՆ— Մահ, о, թողեք որ մեռնեմ,
Հենց այս վայրկենիս, ձեր ոտքերի մոտ.
Թողեք որ իմ խեղճ աճյունը ամփոփվի այստեղ,
Ոչ թե ձեր սիրելի աճյունի մոտ,
Այդտեղ չէ, մոտիկ չէ, հեռու մի որևէ տեղ,
Այնտեղ, դռների մոտ. նույնիսկ շեմքի առաջ,
Որպեսզի իմ շիրմի քարերին կարողանաք դիպչել
Ձեր թեթև ոտքով, կամ թե հագուստով՝
Երբ կգաք այս հպարտ շիրմի վրա
Ձեր գանգուրները խոնարհելու և լալու։ ԴՈՆԱ ԱՆՆԱ— Ձեր խելքը տեղը չէ։ ԴՈՆ ԺՈՒԱՆ— Թե մեռնել ուզենալը, Դոնա Աննա,
Նշան է անխելքության։
Եթե ես անխելք լինեի, կցանկանայի
Կենդանի մնալ, ես հույս կունենայի
Քնքուշ սիրով շարժել ձեր սիրտը.
Եթե անխելք լինեի, ես գիշերները
Կսկսեի ձեր պատշամի մոտ անցընել
Եվ ձեր քունը ցայգերգելով խանգարել.
Եվ չէի թաքչիլ. այ՚լ ընդհակառակը,
Կաշխատեի ամեն տեղ ձեր ուշքը ինձ վրա դարձնել,
Եթե անխելք լինեի, ես լռության մեջ
Բնավ չէի տանջվիլ: