Միակ քաղցր հայացքիդ համար.
Ես ձեր սրբազան կամքի ստրուկը կլինեի,
Ձեր բոլոր քմահաճությունները կուսումնասիրեի,
Որպեսզի նրանց նախագուշակեի.
Որպեսզի ձեր կյանքը անընդհատ դյութականություն դարձնեի։
Ավա՜ղ, բախտը ինձ ուրիշ բան է վիճակել։ ԴՈՆԱ ԱՆՆԱ— Դիեգո, դադարեցեք, ձեզ լսելով`
Ես հանցանք եմ գործում։ Ես չեմ կարող ձեզ սիրել։
Այրին պարտավոր է նույնիսկ դագաղին
Մնալ հավատարիմ։
Եթե դուք իմանայիք, թե Դոն Այլվարը
Ինչպես էր ինձ սիրում։
Օ՜, Դոն Այլվարը, անշուշտ, յուրմոտ չէր ընդունիլ
Սիրահարյալ տիկնոջ, երբ նա այրիանար.
Ամուսնական սիրույն նա հավատարիմ կմնար։ ԴՈՆ ԺՈՒԱՆ— Դոնա Աննա, մի' տանջեք սիրտս`
Շարունակ հիշելով ձեր ամուսնուն.
Բավական է որքան ինձ պատմեցիք,
Թեկուզ, գուցե, պատժի էլ արժանի լինիմ։ ԴՈՆԱ ԱՆՆԱ— Ինչո՞ւ, Դուք հո սուրբ կապերով
Ոչ ոքի հետ կապված չեք
Այնպես չէ, ինձ սիրելով դուք արդար եք
Թե իմ և թե երկնքի առաջ։ ԴՈՆ ԺՈԻԱՆ—Ձեր առաջ, աստվա՜ծ իմ։ ԴՈՆԱ ԱՆՆԱ— Մի՞թե դուք հանցավոր եք իմ առաջ.
Ինչո՞վ, ասացե'ք, դե'հ։ ԴՈՆ ԺՈԻԱՆ— Ո՛ չ, երբեք։ ԴՈՆԱ ԱՆՆԱ— Դիեգո, այդ ինչ է.
Դուք իմ առաջ անարդար եք,
Ինչո՞վ, ասացեք։ ԴՈՆ ԺՈԻԱՆ— Ո'չ, բնա՛վ։ ԴՈՆԱ ԱՆՆԱ— Դիեգո՛, այդ տարօրինակ է.
Ես ձեզ խնդրում եմ, ես պահանջում եմ։ ԴՈՆ ԺՈԻԱՆ— Ո՛չ, ո՛չ։ ԴՈՆԱ ԱՆՆԱ— Հա', այդպե՞ս եք դուք իմ կամքին հնազանդ։