Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/412

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գրիգոր Մոսեիչին չուր տնից դուրս անելը, մտածելով, որ նրա կինը, զավակները զրկված են, և դուք տարօրինակ հան- դամանքների շնորհիվ ուրիշի կարողության տեր եք դաոնում, ես երկյուղ եմ կրում, որ մի դուցե դյուրությամբ ձեռք բեր րած կարողությունը ձեր ձեռքից դնա։

— Ճշմարիտն ասեմ, այդ երկյուղը իմ մեջս էլ կա և մի տեսակ անհանգիստ եմ, ինչ անեմ, ինչպե՞ս ապահովացնեմ ձեռք բերածս։ Գիտե՞ք ինչ կա, ես ձեզ մի քանի մեծագու- մար պարտամուրհակներ կտամ անցյալ թվականով և եթե հարկավոր [իՆի> Հուք կպահանջեք և իմ կարողությունս կգրավեք։

— Արդյոք չէ՞ր կարելի այդ պարտամուրհակները մի տղամարդի տայիք. ես կին եմ, մի փոքր անհարմար է, կխո¬ սեն ինձ վերա...— խորամանկությամբ նկատեց Դարիա Կի֊ րիլովնան։

— Ո'չ, ես ձեզանից ավելի ո՞ւմ վերա կարող եմ վստա- հան ալ, ասածս ասած, վերջացրած է։

ԺԴ

Աղա Գրիգոր Մոսեիչը, յուր ընտանիքը դուրս անելուց հետո, իրեն բոլորովին հանգիստ էր գդում— նա այլևս ոչ ոքից երկյուղ չուներ թունավորվելու։ Միայն երբեմն-երբեմն նրան տիրում էր մի տեսակ երկյուղ, երբ մտածում էր, որ ինքն այլևս տեր չէ յուր կարողության, յուր հարստության, և Բարսեղն ամեն րոպե համարձակ կարող է նրան վռնդել տնից, առանց մի կոպեկ անդամ տալու նրան։ Այդ երկյուղը հատուկ է յուրաքանչյուր մ արդու, որ առանց մտածելու մի որևիցե գործ բռնելուց հետո, սկսում է փոքր աո փոքր ուշ¬ քի գալ։ Աղա Գրիգոր Մոսեիչն ակամայից անձնատուր էր լի- նում այդ մտածությանը, ինքն էլ չհասկանալով, թե ինչ է պատահում իրեն. միայն նա զգում էր, որ սիրտը սաստիկ ծանրանում էր, աչքերը մթնում էին և թեթև կերպով սկսում էր դողալ... Հանկարծ վեր էր թռչում տեղից և սկսում էր ինքն յուր վերա ծիծաղել, որ այդպիսի հիմար մտքերին անձնատուր էր լինում։ Նա սկսում էր հավատացնել իրեն, որ Բարսեղն ավելի շուտ ինքնասպանություն կդործե, քան մի - 412-