Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է «Տանտիրոջս աղջիկը» վիպակում. կնոջը խելագար կատաղությամբ ծեծող «բրդոտ երեսով և կարմիր, ուռած քթով» հարբեցող գազանը, «Թիֆլիսի կեղտոտ քաղաքամասերից»՝ Հավլաբարի կանանց կռիվը, հայհոյանքները, գրբացությունը, նախապաշարումները: «Մեր թաղը» պատմվածաշարի համեմատ դա նորանցիկ ակնարկ է մի քանի դեմքերի թվարկումով. «Մեկը մյուսի հետևից հանդես էին գափս ընտանիքների այնպիսի կենսագրականներ, ուր «բոզը», «գողը», «կինտոն», «ղումարբազը», «չաթուքեսանը», «ջիբգիրը», «պիանիցը»... իրենց պատվավոր տեղն էին բռնել»:

Կերպարի ինքնազննություն, ինքնաբացահայտում, անքննելիի մտատանջանք, գոյության հարցականների հետախուզում, իսպառ բացակայում են «Մեր թաղում», ուր պատկերված է արտաքին-տեսանելին, և բացառապես սա է ընդնանրացումների ու վերհանումների միջոցը: Նար-Դոսի ստեղծագործությունում թեև արտաքին հանգամանքները նույնպես անհատականություն են կերպավորում, սակայն ներիսկության բացահայտումն է նրան բնորոշը: Թաղեցիների ներքինն ավերված ու դատարկ է, դառն գոյության հարվածներից երբեք ուշքի չեն եկել՝ իրենք իրենց ճանաչելու համար: Պատմվածաշարի հիմնական՝ արհեստավոր կերպարները, ներաշխարհի բացակայությամբ հանդերձ, երբեք քիչ թե շատ լրիվությամբ չեն դիմանկարվում: Աչք, քիթ, բերան, ականջ, դիմագծերը պակասում են: Եթե փորձենք պարզել՝ արհեստավորների նկարագրի հիմնական գիծը անդեմությունն է և ժամանակի շարժումից ասես դուրս լինելը: Հենց դա Նար-Դոսի գյուտն է: Նրանց համեմատ փոքր-ինչ որոշակի են պառավ Մարանի գրպանահատ որդին, կապալառու Սերգեյ Ստեփանիչը, գրբաց Գրիգորը, սրանց տարիքը հատուկ նշվում է, առանձին իրերը՝ ժամացույցի ոսկի շղթա, ոսկեզօծ քամար, «տերողորմյա» և այլն, հասարակական դիրքի ու դեմքի նշաններ են, ինչպես աղքատությունը՝ արհեստավորների անհույս, աննպատակ գոյության ձև: Վերջիններս ոչ արտաքին, ոչ ներքին ուրույնություն գրեթե չունեն, ուստի կերպավորվում են իրենց խոսքով, արարքներով, աղքատիկ իրերով ու տնով, հետ ընկած ու կեղտոտ թաղով, նույնիսկ եղանակով, որ մեծ մասամբ աշնանային կամ ձմեռային է, ցուրտ անձրև ու քամով: Հատկապես արարքներով՝ հարբեցողության, հայհոյանք, ծեծուջարդ, առուփախիություն, սնահավատության բացերևումներ, որոնք խոր դրամատիզմ են հաղորդում «Մեր թաղին»: Մարդկային անհատականությունը կորցրած անձնավորությունները հանդես են գալիս թաղեցու մի տեսակ ընդհանուր-կենդանական, կարելի է ասել՝ հոտային նկարագրով: Միաժամանակ և վարպետի կախարդանք կա. ինչքան էլ ընդհանուր, ինչքան էլ կենդանական, նրանցից յուրաքանչյուրը տարբերակված է մեկ-երկու գծով: Չափազանց սուղ տվյալներից ընթերցողի երևակայության մեջ կենսավորվում են Սաքուլն ու Յագորը, Դավիթն ու Ասատուրը իրենց կանանցով ու երեխաներով:

Մարդկանց և միջավայրի ապշեցուցիչ ներդաշնակություն, բոլոր մանրամասները շաղկապված են կատարելապես: Նույնպիսի ամբողջություն են կազմում շարքի պատմվածքները, միևնույն թաղի տարբեր անկյուններն են, միևնույն տեսակի արարածներ իրենց համանման հակումներով,