Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


պետք է գար իր գանձարանի գոհարները թափելու մեր առջև. գործը պահանջում էր, որ մի-երկու օրից վերադառնայի քաղաք, և վերադարձա։

1887


ԵՍ ԵՎ ՆԱ
(Մի կորած մարդու հիշատակարանից)

Այս հիշատակարանն իմ ձեռքն ընկավ պատահական կերպով, թե ինչպես՝ հետաքրքրական չէ։ Սա մի մեծ տետր էր, որի մեջ «կորած մարդը», ինչպես ինքն էր ենթավերնագրել իր հիշատակարանը, երկար տարիներ, համարյա թե օրը-օրին գրի է անցրել իր անհատական կյանքի անցուդարձը։

Բոլոր կողմնակին, անհետաքրքրականը բաց թողնելով, ես ընտրեցի և մի ամբողջական պատմվածքի վերածեցի միայն այն գրանցումները, որոնք հիշատակարանի ուղնուծուծն են կազմում և պարզում «կորած մարդու» տրագեդիան։

Այս էլ ասեմ. «կորած մարդը» իր հիշատակարանի այն մասը, որ վերաբերում է իր անկման տրագեդիային, վերնագրել է «Ես և նա»։ Այդ վերնագրով էլ տալիս եմ տպագրության։

Նար-Դոս
ԵՍ

Ես սիրում եմ նրան։

Կրկնե՞մ արդյոք սիրո այն խոսքերը, որոնք այնքան ծիծաղելի ու տաղտկալի են թվում կյանքի հմայքը կորցրած սկեպտիկներին, բայց որոնք մի-մի հայտնություններ են նորաբողբոջ սիրող սրտերի համար։

Ամեն անգամ, որ նայում էի նրա զարմանալի պայծառ աչքերին, որոնց մեջ կարծես արևն էր վառվում, ամեն անգամ,