Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

նրա կատակներին, և նրա կիտած հոնքերն ամենևին չէին բացվում։

— Ա՛յ, այս իսկապես որ մի անարժեք բան է,— ասաց խմբագիրն իր գրասեղանից վերցնելով և բաց անելով մի երկայն թավշապատ տուփ, որի մեջ մի ոսկե գրիչ կար սպիտակ մետաքսե դագաղի մեջ պառկած։— Մինչև օրս չգիտեի ինչ անեմ, որովհետև սովորաբար ես շատ հասարակ գրչով եմ գրում։ Վերջապես, այսօր բանի պետք եկավ։ Կարող եք 10 կոպեկից էլ պակաս գնահատել, ոչ մի պրետենզիա չեմ հայտնի։

Երբ տանտիրուհին պահանջեց ցուցակագրել, ի միջի այլոց, նաև լրագրի ահագին կույտերով մնացած հին համարները, խմբագիրը բացականչեց:

— Վերջապես կարող եմ պարծենալ և պարծանքով հայտարարել, որ թերթիս բոլոր համարները սպառված են, ինչ որ չեն կարող պարծենալ իմ հակառակորդները։ Ի դեպ, գիտե՞ք ինչ միտք ծագեց գլխումս,— ավելացրեց նա,— վատ չի լինի առհասարակ, որ խմբագրատները, բացի խուզարկությունից, տարեկան գեթ մեկ անգամ էլ աճրդախոսության ենթարկվեն պարտքերի դիմաց. դա մի բարիք կլինի, որովհետև կազատվենք, վերջապես, թղթերի այս սոսկալի կույտերից, որոնց մեջ խեղդվում ենք ուղղակի։ Ահա թե ինչու ես այժմ իմ պարտքն եմ համարում իմ առանձին շնորհակալությունը հայտնելու իշխանուհուն, որ ազատում է մեզ այս թղթերից:

Բոլոր իրեղենները ցուցակագրելուց և մինչև աճրդախոսությունը իրեն՝ խմբագրին պահ տալուց հետո, դատական պրիստավը տանտիրուհու կողմից, որ համառորեն շարունակում էր ոչ խոսել խմբագրի հետ և ոչ էլ նայել նրա երեսին, պահանջ ներկայացրեց, որով խմբագիրը պարտավորվում էր երեք օրվա ընթացքում դատարկել բնակարանը։

— Մի՞թե առանց ինձ էլ չեն դատարկելու,— հարցրեց խմբագիրը կոմիկական հանգստությամբ։

— Այո, բայց... տանտիրուհին չի կամենում, որ դուք այլևս մնաք այս բնակարանում:

— Նույնիսկ այն ժամանակ, երբ այս երեք օրվա ընթացքում