Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր, թե տանջվում է անքնությունից, հարցնում էր, թե արտասահմանի հետ առհասարակ պոստային ազատ հաղորդակցություն կա՞, թե ոչ։ Կինս շատ էր խղճում նրան և չէր խնայում թեյով կամ տանը գտնված որևէ բանով հյուրասիրելու ի մեծ դժգոհություն կոմերիտ տղայիս, որը տանել չէր կարողանում նրա ներկայությունը։ Ասենք՝ տղաս նրա եկած ժամանակ մեծ մասամբ տանը չէր լինում, որովհետև բանֆակում դասերը տեղի էին ունենում երեկոները։

Այնուհետև Դավիթ Ֆոմիչն իր այցելությունները ձանձրացնելու չափ սովորություն դարձրեց և համարյա ամեն օր մեր հյուրն էր, այնպես որ կինս արդեն սկսել էր քրթմնջալ։ «Ցավ դառա՞վ մեր գլխին»,— ասում էր նա, բայց և այնպես էլի շարունակում էր հյուրասիրել։

Դավիթ Ֆոմիչը մեր տանը շատ զգուշաբար էր խոսում բոլշևիկների մասին, որովհետև գիտեր, որ մեծ որդիս հենց իր բոլշևիկ լինելու պատճառով էր զոհվել մայիսյան ապստամբության ժամանակ, մյուս որդիս նույնպես բոլշևիկ և կուսակցական հրահանգիչ էր գավառում, իսկ փոքր տղաս— կոմերիտ, թեև սրան բանի տեղ չէր դնում և երեխա էր համարում։ Բայց հենց որ հին ցավերը նորոգվում էին, էլ չէր կարողանում զսպել իրեն, սկսում էր հայհոյել բոլշևիկներին էլ, խորհրդային իշխանությանն էլ և սրանց հայհոյելիս առանձին կատաղությամբ գերեզմաններից հանում շների բերանն էր գցում բոլոր ցարերին և առանձնապես Նիկոլայ II-ին, որը չէր լսել կադետների խորհուրդը, ժամանակին եվրոպական պառլամենտական կարգեր և պատասխանատու մինիստրություն չէր մտցրել, ցրել էր պետական դուման և այլն։

— Եթե նա ժամանակին կատարեր կադետների պահանջը,— ասում էր Դավիթ Ֆոմիչը,— ոչ հեղափոխություն կլիներ, ոչ մենշևիկ ու բոլշևիկ, ոչ սավետ ու մավետ, ոչ ժակտ ու մակտ, ինքն էլ շանսատակ չէր չինի։

Ժակտ անունը մանավանդ սոսկալի ատելությամբ էր արտասանում Դավիթ Ֆոմիչը։ Նրա համարյա ամենօրյա գանգատը ժակտից «իր» տան համար էր, ասում էր, թե տունը օրը օրին քայքայվում է, կտուրը կաթում է, անձրևի խողովակները ժանգից ծակծկվել են, մի քանիսը թափվել, ջրերը՝ պատերի վրայից անցնելով թափում են ծեփերը և պատերը