Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարաբերությանը: Վերջին հաշվով ընտանեկան կապերը վեպում ավելի կարևոր դեր են խաղում, քան՝ սոցիալական:

Մտավորական կերպարների բարքում կա հատկապես բացասական, նույնիսկ զզվելի մեկը: Դա ազատամիտ Նասիբյանն է. գարշելի թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, բարոյապես: Հեղինե Սոլիկյանը, Նասիբյանի սիրուհին, գտնում է, որ այդպես էլ պետք է լինի, ահա հայ ազատամիտի տիպ, երևի կասեք դա տիպ չէ, պարոդիա է, բայց ո՞ր ազատամիտը մեզանում պարոդիա չէ: Հեղինակի մոտեցումն է: Նա ոչ թե երգիծում է բառիս ճշմարիտ գրական իմաստով, այլ ծանակում է, շատ էլ չմտածելով անկողմնակալ վերլուծության մասին: Հեղինե Սոլիկյանը չպետք է որ պարոդիա համարեր Նասիբյանին, քանզի, նրա սիրունին լինելուց բացի. նաև թունդ ազատամիտ է, կտրականապես մերժում է կնոջ «ստրկական կյանքը», բուրժուական մորալը, կրոնական սնահավատությունը, հանդես է գալիս «բնության ձայնի» ջատագովությամբ: Մանեն դա համարում է անասնություն, մեջտեղ է բերում բանականությունն ու սիրտը, քրիստոնեական գթության, անձնազոհության հարցը, «ստոր բնազդին» հակադրում է վեհը, նվիրականը: Այս և մյուս վեհերը հիմնականում գնում են բևեռների վրա՝ կա՛մ, կա՛մ: Կամ անասնություն, «կույր, կոպիտ, ստոր բնազդ», կամ բանականություն: Կամ ազատ սեր, կամ քրիստոնեական գթության: Երկբևեռությունը, որ թելադրվում է վեպի գերխնդրով, նշան է նաև ոչ բոլոր իրավիճակներում պարտադիր, հեղինակի հետևողականության: Այդ հետևողականությունը՝ նույնիսկ առանձին վիպական դիպվածների կառուցումը երկու հակադիր իրարամերժ բևեռների վրա, ինչպես մյուս, այնպես էլ այս երկում հիշեցնում է ռոմանտիկական ստեղծագործական հայտնի հնարը, որ Նար-Դոսը կիրառում է, բնավ էլ չմտահոգվելով կենսականության կորստի վտանգով: Դա պատահական հրապուրանքի արդյունք չէ, այլ գեղարվեստական պատկերման եղանակ:

Արդ, Հեղինե Սոլիկյանին և Մանեին զբաղեցրած դիլեման ընկած է վիպական պայքարի հիմքում, Նար-Դոսի տարբեր երկերի կերպարները չեն կարողանում խուսափել այդ «բնության ձայնից»: Մահվանից առաջ Մանեն հասկանում է, որ իր բռնած դիրքը խախուտ, սխալ է եղել: Մանեի ըմբռնած բարձրը, վեհը, անձնազոհությունը արժեզրկվում են, որովհետև դրանք իրականության ճշմարիտ ճանաչողությունից հեռու են, ներծծված կրոնական ոգով: Ընկերուհիները վիճում են կրոնի դերի և էության շուրջ:

Հեթանոսականի ու քրիստոնեականի հակադրումով փորձում են հասկանալ իրենց ու իրենց ժամանակը, քսաներորդ դարի շեմին ձայնակցվում են հին և նոր գաղափարախոսությունները: Կրոնները և աստվածները նախկինից տարբեր իմաստավորում ու կերպ են ստանում, հասնելով մինչև սիմվոլի արդիականորեն մեկնաբանվող աստիճանին, վերածվում պատմական հանդերձների, նույնիսկ պայմանական ու քմահաճ նշանների:

Իսկ ինչի՞ համար են կրոնական գաղափարներն ու սիմվոլները, այն էլ խեղաթյուրված: Հավատքը շարունակաբար հարմարեցնելով նորանոր պահանջմունքների ու պայմանների, մարդիկ մի կողմից փորձում են իրենց տանջող հարցերը պարզաբանել, մյուս կողմից ենթարկվելով նույն հավատքի