Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իշխանությանը, թաղվում են առեղծվածների ու խավարի մեջ: Աստվածորոնումը ավարտվում է դժբախտությամբ: Մանեի ուշացած արթնացումից, ունայնության գաղափարին հանգելուց հետո Նար-Դոսը ձևակերպում է իրականության վճռորոշ սկզբունքը: Ազատ սիրո և ամուսնական կապի համարձակ իր մտքերով Հեղինեն՝ այժմ շփոթված է. «...որովհետև այստեղ թեորիա չկար, այլ կանգնած էր ինքը մերկ իրականությունը, սոսկալի իր պարզությամբ, անհոգությամբ, արհամարհանքով»: Վեպն այսպիսով բարձրացնում է գաղափարական բևեռներին հատուկ հայացքների, տեսակետների անօգնականությունը կյանքի, իրականության առաջ: Ստացվում է, որ Վահանի «միջին» դիրքն առավել ադեկվատն է իրականությամբ: Վերջին հաշվով, օբյեկտիվ իրականության ժայռին են փշրվում դիրքերը, հավատալիքները, անիմաստ են դառնում վեճերը: Կոպիտ և պարզ իրականություն. Նար-Դոսի կերտած կերպարների ու գործողությունների ուղեցույցը սա է: «Պայքարում» հատկապես ցցուն երևան է գալիս այդ իրականության անտարբերությունը, արհամարհանքը անհատի հանդեպ: Վահանը ծաղրում է մարդկանց, նրանց հոգևոր աստանդումը: Վերից դիտված, վերացարկված պատմա-հասարակական պրոցեսը չքացնում է առանձին անհատներին իրենց տառապանքներով, հույսերով, հիասթափություններով: Ամեն ինչով: Նրանք կարծես վերածվում են իրարից չտարբերվող, բզզացող մժղուկների: Դալիս ու անցնում են ինչպես սին պատրանք, ամեն ինչ չքանում է, կարծես չի էլ եղել: Այստեղ մնաց ծղրիդի ձայնը, այնտեղ՝ ունայնությունը: Համատարած անըմբռնողություն: Մարդկանց, բոլոր արարածներին բնությունը ստեղծել է իրար նկատմամբ անտարբեր կամ մեկը մյուսի հաշվին ապրելու օրինաչափությամբ: Իրար խժռելու օրինաչափություն: Հասարակությունն իր հերթին ոչ միայն մարդկանց համատեղ գործողությունն է ապահովում, այլև՝ իրար խժռելու հնարավորությունը: Մեծ ցավով և արիությամբ մարմնավորված այս երևույթը նաև Նար-Դոսի ստեղծագործության այրող կենտրոնն է: Կյանք և մահ, վիշտ և ծիծաղ իրար խառնված գնում են: Եվ ի վերջո, բոլորը միևնույն է. «բոլորը հիմարություն է...»: Ահա պարզ և կոպիտ իրականությանը: Եվ իրականության պահապանը վեպում Վահանն է: Նա ողջ կատարվածի սառնասիրտ-իրոնիկ վերլուծողն է, գլուխը կորցրած մարդկանց ուշքի բերողը, բախումների, պայքարի սրությանը, անբնական պաթետիզմը, մելոդրամիկ էֆեկտները բնականացնող, պարզ ու կոպիտ տարրերը հավաքող-դատող ուժն է: Չէ՞ որ վեպում խաչաձևվում են շիլլերյան կրքերը, մարդկային ապումների պոռթկումների դրամատիկական պատկերումը անխնա հեգնանքի՝ հանուն ճշմարտության բացահայտման, մանրակրկիտ իրապաշտության (բառիս ուղիղ իմաստով) հետ: Վահանը՝ միակը իր ոճի մեջ, երբեմն էլ իրեն հեգնելով, խոսքի պարզ, հասարակ միջոցներով հասնում է նպատակին, տապալելով ընդունված կուռքերն ու հաստատություները: Կարծես թե զրույցի ժամանակ ծագած պատահական մի արտահայտությունից, հանգամանքների բերումով, երբեմն էլ անսպասելի. զուգադիպությամբ, շարունակվում է խոսակցությունը՝ ինքնաբերաբար առնչվելով այս կամ այն հարցին: Այնպիսի թեթևությամբ է ընթանում զրույցը, որ թվամ է ստեղծված իրադրության, անկաշկանդ բնականության զգացումը