թեկուզ այդ խորհուրդն իրագործելու համար ամենամեծ ռիսկ պահանջվեր։ Նույնը պատահեցավ և Բարսեղին։ Նա հայտնեց այդ բանը մորը, բայց սա օտար քաղաքի անունը լսելուն պես՝ այլևս չթողեց նրան շարունակելու յուր ասելիքը։ Որդին սկսեց թախանձել, մայրը լսել անգամ չէր ուզում, և ո՞ր մի մայրը կթողներ յուր որդուն մեն-մենակ գնալու օտար, անծանոթ քաղաք բախտ որոնելու, և այն էլ անփորձ, տակավին երեխա որդուն, որ ոչ ճանապարհների հետ էր ծանոթ, ոչ ապրուստի միջոց ուներ և ոչ վերահսկող։ Կարծում ենք ո՛չ մի մայր, որ յուր սեփական արգանդից է ծնել այդ որդուն։ Ոչինչ այնքան նուրբ, այնքան քնքուշ չի կարող լինել, որքան մայրական զգացմունքը, և այդ հասկանում են միայն մայրերը։ Որդին լռեց, բայց Թիֆլիս գնալու միտքը բնավ չէր հեռանում նրա գլխից․ մանավանդ որ «փորձված» հարևանն ասել էր նրան և պատմել, թե ինչպես բազմաթիվ բախտախնդիրներ հասել են այնտեղ իրենց նպատակին։ Երկար մտատանջվելուց հետո վերջապես նա վճռեց, որ առանց մորը հայտնելու ճանապարհ ընկնի դեպի ցանկացած քաղաքը, և այդպես էլ արավ։ Մի անգամ առավոտյան նա վեր կացավ, դուրս եկավ տնից և սկսեց առաջ գնալ, առանց իմանալու, թե որն է այն ճանապարհը, որ պիտի տաներ նրան Թիֆլիս։ Տղայական կատարյալ անփորձությո՞ւնն էր, թե մի ուրիշ բան, որ նա բնավ չէր հասկանում, թե որքան վստահ և հանդուգն քայլ է յուր արածը, բայց նա մի անգամ ընդմիշտ յուր դիտավորությունը վճռած և հաստատակամ մարդու նման միշտ առաջ էր գնում, առանց մտածելու գեթ, թե ի՞նչ պիտի ուտեր ճանապարհին և ինչպե՞ս պիտի հասներ Թիֆլիս այդպիսի ցուրտ եղանակին (այդ ժամանակ աշուն էր), և այն էլ ոտով ու ամառվա շորերի մեջ։ Ճանապարհին նրան գյուղացիներ պատահեցին, որոնք սայլերով ինչ-որ բան էին տանում քաղաք ծախելու։ Նա իմացավ նրանցից, որ ինքը, բարեբախտաբար, Թիֆլիսի ճանապարհի վերա է և խնդրեց, որ իրեն էլ հետները վերցնեն։ Գյուղացիների նրան իրենց հետ վերցնելն այն եղավ, որ ասացին միայն «Եկ»— և նա էլ ոտով հետևեց նրանց.․. Երկրորդ օրը գյուղացիների հետ նա ոտք կոխեց Թիֆլիս կատարյալ սոված փորով և սառած անդամներով։ Այնուհետև մենտորները թողեցին նրան այդ անծանոթ,
Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/354
Արտաքին տեսք