հայտնի դեպքերում, ժողովուրդն յուր ստեղծողական ընդունակությամբ միշտ գերազանցում է ամենատաղանդավոր բանաստեղծ-վիպասաններին, որոնք հազարավոր թե՛ գործածական և թե՛ ինքնաստեղծ բառերով անգամ չեն կարողանում ճիշտ պատկերացնել մեր երևակայության մեջ այդ միևնույն մարդկանց իրենց բոլոր հատկություններով։ Սաքոյին ժողովուրդը «ղայիմ» (պինդ) ածականն էր հատկացրել, նրա համար միայն, որ նա սաստիկ ժլատ էր։ Զարմանալի չէ, որ ժլատներն առհասարակ լինում են հարուստ, որովհետև ժլատությամբ միշտ կարելի է հարստանալ, ինչպես շռայլությամբ կարելի է աղքատանալ։ Ժլատի կյանքի պայմանները ամենքին հայտնի են. նրանք ահագին նեղություններով, հուզումներով, հոգեկան տանջանքներով փող են հավաքում, հարստություն դիզում— առանց սակայն դրանից որևիցե բավականություն, ամենափոքր զվարճություն ստանալու. և ոչ միայն այդքան, նրանք իրենց արյուն-քրտինքի պտուղը թողնում են այնպիսի ժառանգների, որոնք վայելում են և ծաղրում նրան, նրա հիշատակը անիծում, հայհոյում։ Ղայիմ-Սաքոն, սակայն, գուցե հասնում էր բոլոր հայտնի թե անհայտնի հեղինակների նկարագրած ժլատներին, բայց ոչ երբեք Էրիստովի կոմեդիայում դուրս բերված այն հարուստ ժլատ հային, որը մեռած ժամանակն անգամ ժլատություն էր անում և որի վերա զվարճասեր վրացիներն այնքան սիրում են ծիծաղել և ընդնմին ծաղրել հային, որովհետև նրանք համոզված են, որ հայը, մանավանդ հարուստ հայը, միշտ ժլատ է, բայց չգիտեն, թե երբ է նա իսկապես ժլատ և երբ առատաձեռն... Աստված, երևի, խղճացել էր մեր ղայիմ֊Սաքոյի վերա, որ նրան որդիք չէր պարգևել, որովհետև ամենքին հայտնի է, թե որքան վտանգավոր է ժլատների համար որդիք ունենալը... Բայց զարմանալին այն է, որ ղայիմ-Սաքոն սրտով ցանկանում էր, եթե ոչ մի քանի, գոնե մի հատ որդի ունենալ. զարմանալի է ասում ենք, որովհետև ժլատները առհասարակ չունեն հայրական զգացմունք, ինչպես չունեն և ոչ մի ուրիշ լավ «ական» զգացմունք, բացի շահասիրականից..․ Սակայն ղայիմ֊Սաքոյինն իսկապես հայրական զգացմո՞ւնք էր, թե մի ուրիշ բան, որի տակ թաքնվում էր մի որևիցե նպատակ, իհարկե, հօգուտ
Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/356
Արտաքին տեսք