Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/422

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դարիա Կիրիլովնան մի տեսակ գոռոզ հայացքով սկսեց նայել նրա աչքերին և ցույց տալով նրան յուր ձեռքում բռնած ինչ-որ թղթեր, ասաց հպարտությամբ.

— Վասիլի՛ Պետրովիչ, դուք մոռացե՞լ եք այս թղթերը...

Բարսեղը ճանաչեց այդ թղթերը.— դրանք այն պարտամուրհակներն էին, որ նա տվել էր այդ կնոջը...

Նա մնաց քարացած։