Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/461

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անասելի կերպով վիրավորված էին։ Հարազատ հոր աննպատակ սպանման գործի մեջ ուզում էին, որ հարազատ աղջի՜կը խորհրդակից և մասնակից լիներ... Այս մասին մտածելիս անգամ մազերս փշաքաղվում են և ամեն անգամ սոսկում եմ, որպես մի զարհուրելի ոճրագործ... Տեր ասtված, մի՞թե բժիշկներն այդպես հեշտ կարող են խաղալ իրենց հիվանդների կյանքի հետ. մի՞թե առանց զարհուրանքի նրանք կարող են նույնիսկ մտածել այդպիսի բաներ... Նրանք, որոնց ուղղակի կոչումն և հոժարակամ պարտականությունն է հիվանդներին կյանք տալ, ընդհակառակն առաջարկում են ունեցպծ կյանքն էլ խլել, և այդ ինչո՞ւ— որովհետև իրեց գործից ոչինչ չեն հասկանում և, խոստովանելով այդ բանը, չեն ուզում հրաժարվել բժշկելուց, որպեսզի չխայտառակվեն իրենք... Ավազակ մարդասպաններն ավելի խիղճ ունեն թերևս։

Մյուս երկու եղբայրներս— Արշակն ու Գարեգինը— բավական չէ, որ անգործ են, այլև մի ծանր բեռ են դարձել մեր վզին։ Երկուսն էլ ամբողջ օրն ընկած են տանը և ձրի ուտում են, խմում։ Արշակին այլևս ոչ մի տեղ չեն պահում իր արբեցողության համար, իսկ Գարեգինն ինքը չի ուզում ոչ մի տեղ կանգնել։ Չնայելով մեր հորդորանքներին, թախանձանքներին և հանդիմանություններին, ոչ Արշակն է ուզում ձեռք վերցնել իր արբեցողություններից, ոչ Գարեգինն — իր ծուլությունից։ Ա՜խ, հա՜յր, հա՜յր, որքա՜ն տառապանքներ բերիր մեր գլխին... Նրա առողջության ժամանակ ամենքս սիրում էինք նրան և վախենում նրանից։ Թողնելով իր զվարճություններն ու կատակները, հարկավոր դեպքում գիտեր լուրջ խոսել, լուրջ խրատել։ Մենք աշխատում էինք այնպիսի անդուրեկան բան չանել, որի համար նա հանդիմաներ մեզ. իսկ այդպիսի դեպքերում նրա հանդիմանությունները շատ խիստ էին լինում։ Կարո՞ղ էինք Գրիգորը, ես կամ Գարեգինը գեթ մի օր առանց մի որևիցե հարգելի պատճառի ուսումնարանից ետ ընկնել, կարո՞ղ էր Արշակը՝ նրա հետ միասին ճաշի նստած ժամանակ՝ մի բաժակ ավելի խմել։ Իսկ ա՞յժմ։ Այլևս չկա հայր, հավիտյան լռեցին նրա հանդիմանություեները, նրա խրատները, այո, հավիտյա՛ն, որովհետև այն,