Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/652

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ես երբեք վախկոտ չեմ եղել և չեմ ուզում, որ որևէ մեկը կասկած տաներ, թե վախկոտ եմ, մանավանդ նա, ում հետ որ գործ ունեմ։

— Ես քեզ չեմ հասկանում. ի՞նչ վախկոտության մասին է խոսքդ։

— Այն բոլորից հետո, ինչ որ դու հայտնեցիր այս գիշեր, վեր կենալ և հեռանալ՝ այդ նշանակում է պարզապես փախչել, իսկ փախչում են միայն վախկոտները։

— Ուրեմն դու ուզում ես ճակատդ դեմ անել գնդակին։

— Այո՛,— վրա բերեց Թուսյանը և իսկույն ավելացրեց,— եթե միայն մեղավոր եմ։

Թուսյանը վեր կացավ հանկարծ, ծխախոտը դեն շպրտեց և նայեց ինձ շեշտակի։

— Լսիր, Մարգարյան,— ասաց մի տեսակ ջղայնացած տոնով, որպիսին ես ամենևին չէի սպասում նրանից։— Ես հենց դրա համար էլ չգնացի իսկապես։ Պետք է պարզել վերջապես, մեղավո՞ր եմ ես, թե ոչ։ Եթե մեղավոր եմ, անշուշտ պետք է կրեմ իմ արժանի պատիժը,— թող այդ պատիժը գնդակը լինի,— ասացի, որ ես չեմ վախենում դրանից.— իսկ եթե մեղավոր չեմ, ինչո՞ւ իզուր տարակուսանքի տակ մնամ ինքս և ուրիշներին տարակուսանքի տակ թողնեմ։ Ի՛նչ պակասություններ ուզես կարող ես վերագրել ինձ, ես այդ ընդունում եմ. բայց որ ասես, թե կեղծել գիտեմ, այդ չես կարող։ Երբե՛ք ես կյանքիս մեջ վատ բան չեմ արել, երբե՛ք։ Ես այդ ասում եմ և կպնդեմ։ Եվ միշտ մինչև հոգուս խորքը վրդովվել եմ, երբ ուրիշների կողմից վատ արարք եմ տեսել։ Եվ իմ վատի կրիտերիումը եղել է ոչ թե ընդհանուր շաբլոնը, այլ իմ սեփական գիտակցությունը և խիղճը։ Մեր գավառական քաղաքներում մի վարժապետ կար, որ իրեն Գերմանիայում ուսած աստվածաբան էր անվանում. բռնաբարել էր իր աշակերտուհիներից մեկին — տասը-տասներկու տարեկան մի որբ աղջկա. բռնեցի այնպես ծեծեցի, որ քիչ մնաց ինձ բանտ նստեցնեին за самосуд: Մեր ընկեր-ուսանողներից մեկը պարզ մատնիչ էր, օխրանկայի և ռեկտորի գաղտնի ագենտը համալսարանում. ամենքը վախենում էին նրանից, բայց ես այնպիսի օյին հանեցի նրա գլուխը, որ նա ստիպված եղավ տեղափոխվել ուրիշ