Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

«Հայրս ասաց, որ իմ և fn միջև անանց անդունդ կա: Մենք վերևն ենք, դու' ներքևը: Էլ մի' գա: Մո¬ ռացիր ինձ»: Անտոնիոն նամակը ետ առավ նրա թուլացած ձեռքից և, նորից խնամ քով պահելով հուշատետրի մեջ, ասաց — Ավա՜ղ, սինյորա, ներեցեք ինձ, որ ես չլսեցի ձեզ և թեպետ այլևս չեկա ձեզ մոտ, բայց չմոռացա ձեզ, այլապես ձեր այս նամակն այսպես խնամքով չէի պահի ինձ մոտ։ Սա մի անգնահատելի գանձ է, որ դուք պարգևեցիք ինձ, և այս գանձն աչքիս լույսի պես կպահեմ մինչև մահս, որովհետև եթե ձեր այս նամակը չէիներ, ես թերևս այն չլինեի, ինչ որ եմ այժմ։ Ես չմոռացա ձեզ, այո' բայց, ինչպես երևում է, դուք մոռացել եք այն անդունդը, որ մեզ բաժանում էր իրա¬ րից։ Դուք վերևն էիք,— ես' ներքևը, և այդ ձեզ իրավունք էր տալիս արհամարհանքով նայելու դեպի ներքև: Սայց դուք հաշվի չէիք առել, որ ներքև գտնվողները երբեմն թևեր են առնում, թռչում վերև, և, վրիժառության զգացումով լեցուն։ Այն օրը, որ դուք ձեր բարձունքից արհամարհանքով մերժե- ցիք ինձ — ներքև գտնվողիս, ես երդվեցի վրեժ առնել և, դրա համար ուրիշ միջոց չգտա, բայց եթե միայն բարձրա¬ նալ, միշտ բարձրանալ, անդադար բարձրանալ, մինչև որ իր ձեռակերտ ապարանքի բարձունքից ինձ վրա նայող քմա¬ հաճույքն ինքը գար իմ անձեռակերտ բարձունքի առջև ծըն- րագրելու։ ԱյԱօր ես հասա իմ նպատակին։ Սայց նորից սի¬ րել նրան, ով խաղում է ուրիշի նվիրական զգացումների հետ, ով տարբերություն է գնում վերևի և ներքևի միջև, ավա՜ղ, սինյորա, ես չեմ կարող։ Այսպես էր վերջանում իտալական սիրավեպը։ Մի սիրավեպ' հար և նման իմ սիրավեպին, մի սուր հա¬ կադրությամբ միայն. այստեղ ես էի — իմ բուրժուական մի¬ ջավայրի հարազատ ծնունդը, տաքուկ ապրելու սովոր, կա¬ մազուրկ, ւիափկամարմին մի ինտելիգենտ, որ առաջին իսկ հարվածից ընկնում է այլևս չելնելու համար, իսկ այնտեղ — 144 -