Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զգացի, որ գլուխս այլևս այնպես սաստիկ չէ ցավում, ինչպես առաջ, Թիֆլիսում։ Երկրորդ օրն ավելի լավ էի, իսկ այսօր, որ վեր կացա, բոլորովին առողջ, կարծես գլուխս երբեք մի րոպե անգամ չէր ցավել։ Օ՜, այնպես ուրախացա, Նունե, այնպե՜ս ուրախացա, որ․․․ մի խոսքով... նո՛ւ, չեմ կարող ասել, թե ինչպես ուրախացա այդ ժամանակ... Իսկ առաջ ի՛նչպես էի տանջվում ես այդ գլխացավից, աստված ազատե։ Ես ինձ բոլորովին կորցրել էի, չէի հասկանում, թե որտեղ եմ գտնվում, ինչ եմ անում, ում հետ եմ խոսում և ինչ եմ խոսում։ Կարծես մի տեսակ տանջող երազի մեջ լինեի, որից արթնանալ չէի կարողանում․․․ աչքերիս առաջ միշտ խավար, մութը․․․ օ՜հ, դեռ այժմ էլ սարսափում եմ, որ մտածում եմ, թե ի՞նչ դրության մեջ էի այդ ժամանակ․․․

— Իսկ ե՞ս․․․ իսկ ես ինչպես տխո՜ւր էի այդ ժամանակ, Սոֆիա,— ասաց տիկին Հարունյանը։— Որ տեսնում էի քո միշտ տխուր, մելամաղձոտ, թախծալից դեմքը, իմ սիրտն այնպես կտրատվում, այնպե՞ս ցավում էր, որ ի՞նչ չէի տալ, եթե դու այդ ժամանակ առաջվա նման գոնե ծիծաղեիր, ժպտայիր․․․ մանավանդ, որ դու ինձ այնպես բոլորովին սառնությամբ էիր ընդունում․․․ Օ՜հ, եթե գիտենայիր, թե ո՛րքան ես մտածել եմ քո մասին, Սոֆիա, թե քանի՛ անգամ ես աղոթել եմ քեզ համար․․․

— Մի՞թե դու ինձ այդ աստիճան սիրում ես, Նունե,— կանչեց իշխանուհին, որին նրա անկեղծությունը փոքր֊ինչ դուր էր եկել, չնայելով, որ նրան դարձյալ ատում էր, բայց ստիպված էր նրա հետ առաջվա նման սիրով վարվելու։

— Օ՜, չափազանց, չափազա՜նց, Սոֆիա․․․ Դու այնքա՛ն լավն, այնքա՛ն գեղեցիկ ես, որ անկարելի է քեզ չսիրել։

Իշխանուհին ինքն էլ չհասկացավ, թե ինչու այդ խոսքերի վրա ուրախ կերպով ծիծաղեց և նայեց պարոն Հարունյանին, որ՝ մինչև այդ ժամանակ լուռ և ինչ֊որ բանի մասին մտածելով՝ նայում էր նրա գեղաժպիտ դեմքին։ Մի ակնթարթում այդ անկեղծ գովասանական խոսքերը դուրս հանեցին նրա սրտից դեպի յուր վաղեմի ընկերուհին ունեցած նրա ատելությունն, և նա սկսեց դեպի նա մի տեսակ բան զգալ, որ ոչ սեր էր, ոչ շնորհակալություն։ Նա ջերմ