Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էլ սաստիկ ապերջանիկ կդարձնի։ Նա արդեն բաց է արել սոսկալի թշվառության դուռը և բռնած այդ անմեղ կնոջ ձեռքից՝ ուզում է նրան ներս քաշել այնտեղ... Ո՛չ, n՛չ, թեև արդեն մոտ են այդ թշվառության դռան շեմքին, բայց քանի դեռ ուշ չէ, բանի դեռ չեն կոխել այդ շեմքը, պետք է անհապաղ դրա դեմ միջոցներ ձեռք առնել, պետք է կանգ առնեք, առաջ չգնալ, պետք է ետ դառնալ, պետք է... այո՛, պետք է հեռանալ։ Եթե սիրում է և կամենում է իր սիրո առարկայի երջանկությունը, ապա այդ երջանկությունը, խղճի և առողջ դատողության ասելով, պետք է որոնի միայն իր ընդմիշտ հեռանալու մեջ։ Հապա այն վեհ, բարոյական պարտականությո՞ւնը, որ դրված է նրա վրա՝ որպես ընկերոջ վրա, այդ բառի ոչ թե սահմանափակ, այլ ամենաընդարձակ, բուն նշանակությամբ։ Մի՞թե անձնազոհությունը չէ դրա միակ և ուղիղ միջոցը։ Անձնազոհությո՞ւնը... Մի՞թե դա չէ այն երջանկությունը, որի ետևից վազում է մարդկությունը, բայց այդ որսում է դրա այլանդակած ուրվականը միայն... Մի՞թե սերը չէ դեպի ընկերն, ուրեմն և ինքնուրացությունը, անձնազոհությունն ընկերի համար։ Ինքնուրացություն, անձնազոհություն․․․ Մի՞թե բառը միշտ բառ պետք է մնա, հապա գո՞րծը․․․

26

«Եվ այդպես, վճռված է. պետք է հեռանալ», մի անգամ, շատ երկար մտածելուց հետո, ասաց ինքն իրեն Զազունյանը և սկսեց հագնվել։ Նա ուզում էր վերջին կամ նախավերջին անգամ այցելել Մարկոսյաններին և մի կամ երկու օրից հետո... բարի ճանապարհ։ Ինչպես ուղեցույցի սլաքը, որ ինչպես էլ բռնում ես, միշտ դեպի հյուսիս է դառնում, նույնպես և նա ինչ կերպ և ինչ կողմից էլ որ քննության էր ենթարկում իր դրությունը, խիղճը և առողջ դատողությունը միշտ կանգ էին առնում այն բանի վրա, որ պետք է հեռանա։

Մի կերպ, կարծես տենդի մեջ, հագնվելով, նա դուրս եկավ և դիմեց դեպի Մարկոսյանների տուն։

Երեկո էր, արևն արդեն մայր էր մտել։ Չնայելով, որ նա ուղղակի գնում էր Մարկոսյանների տուն, բայց տակավին երկմիտ էր՝ գնա՞, թե ոչ, որովհետև կարծում էր, որ նրանք