Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Ա՜խ, բոլորը միևնույն է ինձ համար։

Այս ասելով, նա երեխային վայր դրեց, նախապես պինդ և մի քանի անգամ համբուրելով նրա այտերը և դուրս գնաց։ Նրան հետևեց և տիկին Հարունյանը։ Ծառան արդեն բարձրացրել էր նրա իրեղեններն և սպասում էր նախասենյակում։ Տիկին Հարունյանը հրամայեց նրան տանել այդ իրեղենները նշանակյալ սենյակն, իսկ ինքը տարավ Արմենակին և ցույց տվավ սենյակը։ Նույն րոպեին դուրսը լսելի եղավ սաստիկ զանգահարություն։

— Ա՜խ, ինչպե՜ս մոռացել էի, որ այսօր հյուր ունենք,— կանչեց տիկին Հարունյանը՝ լսելով զանգակի ձայնը։

— Ծառան ամեն բան կարգի կդնե, Արմենակ, իսկ դու լվացվիր և հագուստդ փոխիր,— ավելացրեց նա շտապով,— Ես գնում եմ, մի թանկագին հյուր ունեմ ընդունելու։

Արմենակը կամենում էր հարցնել, թե ով է այդ թանկագին հյուրը, բայց նա արդեն դուրս էր վազել սենյակից։

Ե
ՈՒՐԱԽ ՕՐ

Արմենակն, ինչպես արդեն ասացինք, պարոն Հարունյանի կրտսեր եղբայրն էր։ Մեծ եղբորից նա փոքր կլիներ ոչ ավելի, քան ութ տարով և շատ նման էր նրան. բայց նա չուներ յուր մեծ եղբոր երկար մորուքն և ավելի ազատ էր խոսակցության ու շարժումների մեջ։ Հակառակ յուր մեծ եղբոր՝ նա շատ դյուրագրգիռ և տաքարյուն բնավորություն ուներ, ինչպես որ լինում են ընդհանրապես բոլոր երիտասարդները, մանավանդ ուսանողները։ Երկու եղբայր միմյանց չափից դուրս սիրում էին և եղբայրական այդ անկեղծ սերը կարող էր շատ շատերին բարի օրինակ դառնալ։ Նշանավորն այն էր, որ այդ սերը նրանց մեջ մնացել էր դեռ վաղ մանկությունից և պահվել էր նրանց սրտում մի այնպիսի անարատությամբ, որպիսին եղբայրների մէջ առասպելական պետք է համարել... Մինչև այդ հասակը նրանց մեջ մի չնչին երկպառակության, մի չնչին տարաձայնության