Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դեպի կառապանը դարձրած` նստած էր պարոն Հարունյանը: Կառքում դարձյալ ամենից շատ խոսում էր իշխանուհին։

Այդ միևնույն ժամանակ ինչ-որ ձիավոր նրանց ետևից արշավում էր դեպի նրանց կողմը։ Նրա հագուստն և նրա վրա եղած շողշողուն զարդարանքները ցույց էին տալիս, որ նա զինվորական էր։ Չնայելով, որ կառքը շատ արագ էր ընթանում, բայց նրա սպիտակ նժույգն էլ պակաս չէր արշավում նրա ետևից։ Մի քանի րոպեից հետո վերջապես նա հասավ կառքին և անցնելով այն կողմը, որ կողմը որ նստած էր իշխանուհին, գոռաց ֆրանսերեն լեզվով.

— Պատիվ ունեմ ողջունելու մեծարգո իշխանուհի Մելիքյանին։

Ամենքը նրա կողմը նայեցին։

— Պետրո՜վ...— կանչեց զարմացմամբ իշխանուհին, տեսնելով կառքի կողքից արշավելիս ձիավորի մի տեսակ լրբությամբ ժպտացող դեմքը։ Մի ակնթարթում նրա դեմքի արտահայտությունը փոխվեց. նա, երևի ներքին զսպած կատաղությունից, դեղնեց և հոնքերը կիտեց, իսկ աչքերի կոպերն ու շրթունքներն աննկատելի կերպով դողացին։— Դուք Թիֆլիսո՞ւմ...

— Ինչպես բարեհաճում եք տեսնել, իշխանուհի։ Ես հեռվից ձեզ տեսա և այնքան սրատես գտնվեցա, որ կարողացա ձեզ ճանաչել։

— Ե՞րբ եք եկել,— կարծես, ակամայից և մի տեսակ արհամարհական եղանակով հարցրեց իշխանուհին։

— Այս երկրորդ օրն է... Ես չէի սպասում, որ բախտն ինձ այդպես շուտ կարող է հանդիպեցնել ձեզ հետ, և պետք է ասեմ, որ ես շատ ուրախացա, երբ հեռվից ձեզ նկատեցի...

— Բայց ինչո՞ւ դուք Պետերբուրգը թողել եք։

— Մի քանի գործերից ստիպված, իշխանուհի...

— Եվ շա՞տ ժամանակ եք մտադիր այստեղ մնալու։

— Նայելով գործերին... Սակայն ես մտադիր եմ այս ամառ Կովկասում անցկացնելու Պուշկինի և Լերմոնտովի սիրած ու փառաբանած աշխարհում։

Կառքը միշտ առաջ էր սլանում, իսկ նրան զուգակից — Պետրովը՝ յուր նժույգ ձիով։ Հարունյանները հետաքրքրությամբ