Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/500

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խնդրում եմ մնացեք Մանեի մոտ, իսկ ես կաշխատեմ շուտ գալ:

Վահանը մնաց։ Սակայն շուտով տեսավ, որ իր ներկայությունն ավելորդ էր, որովհետև հենց այն րոպեին, երբ ուզում էր հաղորդել քրոջը, որ զգույշ մնա, Մանեն վճռականորեն խնդրեց, որ իրեն հանգիստ թողնի։

Եվ Վահանը հանգիստ թողեց Մանեին, առաջվա փորձերից խրատված։

18

Գիշերը կամաց-կամաց մոտենում էր։ Մութ ստվերներն աննկատելի կերպով դուրս էին սողում սենյակների անկյուններից, սեղանների, աթոռների տակից, իջնում էին առաստաղից, բարձրանում էին հատակից, միախառնվում էին իրար հետ, թանձրանում և կլանում առարկաները։ Եվ որքան ժամանակն անցնում էր, և մութը թանձրանում, այնքան Մանեն զգում էր, որ ուղեղի մեջ ցնցված է ինչ-որ մի բան և դուրս չի գալիս այնտեղից։ Հետո միայն իմացավ, որ այդ բանը սկեսրոջ խոսքերն էին՝ «որ տեսնեմ շատ վատ է, կմնամ, չեմ գալ այս գիշեր»։ «Կգա՞ արդյոք, թե ոչ»,— մտածում էր Մանեն և սպասում։ Ժամանակն անցնում էր սպանիչ դանդաղությամբ։ Ամայի սենյակներում, գիշերային անդորրության մեջ ականջները թշշում էին։ Քարացած օդը լցվում էր ինչ-որ մրմունջով անըմբռնելի, խորհրդավոր և ահավոր, մեռնողի վերջին շունչի պես։

Մանեն դուրս գնաց պատշգամբ։

Հսկայական տների հետևից քաղաքի գլխավոր փողոցն ուղարկում էր իր դեռևս եռուն կյանքի խուլ աղմուկը, որ գալիս էր մեռնելու այստեղ, այս խաղաղ փողոցում։ Դիմացի տան պատուհանները լուսավորված էին պայծառ։ Ներսը ասուեգործ վարագույրների ցանցի հետևը կանանց և տղամարդկանց