Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/540

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
3

Առանձնասենյակում նրա դեմ ելավ Վիկտորիա Պավլովնան ամբողջովին սևազգեստ։ Դեմքից ետ էր քաշել սև գլխարկին պատած թանձր սև շղարշը, որի ծայրերը հասնում էին համարյա մինչև գետին։ Մի անգամ նրա բազմաթիվ երկրպագուներից մեկը, որին ինքը մյուսներից ավելի նախապատվություն էր տալիս, նկատել էր նրան. «Վիկտորիա Պավլովնա, թեև դուք մի քիչ ի չարն եք գործ դնում ձեր ամուսնու հիշատակը, բայց այդ հագուստի մեջ ավելի ևս գեղեցիկ եք»։ Եվ այդ օրվանից նա չէր ուզում բաժանվել իր սգո հագուստից։

Խանբեգյանը թույլ չտվավ, որ նա մոտենա իրեն, ինքը համարյա թե վազեց դեպի նա և, առանց խոնարհվելու առնելով նրա կարճ սև ձեռնոցի մեջ սեղմված ձեռքը, մոտեցրեց շրթունքներին։

— Որ գիտենաք, Վիկտորիա Պավլովնա, թե ինչու ձեզ այսքան սպասեցնել տվի, անշուշտ կներեք ինձ,— ասաց նա ժպտալով։— Ես մի թեթև անախորժություն ունեցա աղախնիս հետ։ Երևակայեցեք... Ինչո՞ւ չեք նստում։ Խնդրեմ... Երևակայեցեք, այսօր մի քիչ ուշ վեր կացա, որովհետև գիշերը շատ ուշ տուն եկա,— ժամը համարյա 2-ն էր, որ ժողովը վերջացավ,— մտնում եմ սեղանատուն, որ թեյ խմեմ, տեսնեմ ինքնաեռը սառը՝ ինչպես կարկուտ։ Ի՞նչ ծածկեմ մեղքս, ինքս ինձ չկարողացա զսպել և... Չէ, ավելի լավ է՝ չպատմեմ։ Արածս լավ բան չէր,— ավելացրեց նա ծանր և լրջորեն։

— Դուք այնպես բղավում էիք,— նկատեց Վիկտորիա Պավլովնան ժպտալով։

Խանբեգյանը թավ հոնքերը բարձրացրեց, դեմքին ծայր աստիճանի տարակուսանքի արտահայտություն տված։

— Վիկտորիա Պավլովնա,— ասաց նա,— կարո՞ղ եք