Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/552

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարդ ա, համա քեզ, աղա ջան, շատ էր գովում, ասում էր, որ...

— Լավ, լավ,— հոնքերը տհաճությամբ կիտելով, շտապեց նորից ընդհատել պառավին Խանբեգյանը և, երեքռուբլիանոց մի ծալծլած թղթադրամ դնելով նրա բուռը, ասաց.— գնա, եթե պակաս կլինի, դիմիր ֆաբրիկի բանվորներին ու բանվորուհիներին, երևի նրանք էլ միմի բան կտան իրենց ընկերուհու թաղման համար։

Պառավը բուռը բաց արավ, նայեց թղթադրամին, հետո Խանբեգյանին այնպիսի մի հայացքով, որ Խանբեգյանը քաջություն չունեցավ ընդունելու և երեսն ակամա շուռ տվավ։ Այնուհետև պառավը մի թառանչ քաշեց, դարձավ ու սուս ու փուս դուրս գնաց։

«Շնորհակալություն չհայտնեց... և իրավունք ուներ»,— ասաց Խանբեգյանն ինքն իրեն պառավի հանդիմանական հայացքի ազդեցության տակ, հետո, մտածելով, որ նա նախասենյակում կարող էր որևէ բան գողանալ, շտապով դուրս գնաց պառավի հետևից։

Պառավին վրա հասավ այն ժամանակ, երբ նա հագի լայն չուստերը շլմփացնելով մեկ-մեկ չափում էր սանդուղքի մարմարե աստիճանները, ախ ու վիշով ցած իջնելով։ Իր փոքրիկ մարմնով, կորացած մեջքով նա այնքան խղճալի էր թվում վերևից, որ Խանբեգյանը քիչ մնաց ետ կանչեր նրան իր տված երեք ռուբլուն մի քանի ռուբլի էլ ավելացնելու, բայց հետո մտածեց. «Չէ, վատ կսովորի», և ուզում էր ներս մտնել, երբ հանկարծ լսվեց դռան զանգակի ձայնը։ Նա կանգ առավ և սպասում էր, թե ո՛վ կլինի։

Աղախինը դուրս եկավ և վազեց ներքև դուռը բանալու։ Մի րոպեից հետո նա սկսեց վերև վազել մի նամակ ձեռքին։

«Վերջապես»,— բացականչեց մտքումը Խանբեգյանը և զգաց, որ հանկարծ մի տարօրինակ դող բռնեց իր ամբողջ