Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/562

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գնալու և արդեն հագնված պետք է դուրս գար, հետաքրքրողությունը ստիպեց նրան իմանալու, թե ի՛նչ են խոսում իրար հետ տղան ու աղջիկն իր որոշումը նրանց հայտնելուց հետո։ Այդ նպատակով կամացուկ մտավ մութ հյուրասենյակը, ոտների ծայրերի վրա մոտեցավ ճաշասենյակի դռանը, որի ճեղքից լույսի հազիվ մի շերտ էր երևում, և շունչը պահած, սկսեց ականջ դնել։

Ու որքան էլ Կատյան ու Վանյան շշնջալով էին խոսում, Խանբեգյանը պարզորեն լսում էր նրանց արտասանած բառերը։

— Գիտե՞ս ինչ,— ասում էր Կատյան,— եկ մի քիչ էլ թվաբանությամբ զբաղվենք։ Պարզ հանման և գումարման գործողություններ։ Քանի՞ տարեկան կլինի, քո կարծիքով, Վիկտորիա Պավլովնան։

— Երևի ոչ պակաս 30-ից

— Չէ՛, ի՞նչ ես ասում։ Լինի շատ-շատ 25 տարեկան։ Իսկ պապա՞ն։

— Պապան 57 տարեկան է։

— Գցենք 55։ Քանի՞ տարով մեծ կլինի Վիկտորիա Պավլովնայից։

— 55 մինուս 25 = 30։

— Միշան (մեծ եղբայրը, որ ուսանում էր Պետերբուրգում) 23 տարեկան է,— շարունակեց քույրը,— քանի՞ տարեկան կլիներ Վիկտորիա Պավլովնան, եթե էն գլխից պապայի կինը լիներ և նա ծնած լիներ Միշային։

— 25 մինուս 23 = 2, ինն ամիս էլ долой = 1 տարեկան 3 ամսական։

Ու երկուսն էլ ծիծաղեցին։

— Հիմա մի ուրիշ խնդիր,— շարունակեց քույրը։— Ես 15 տարեկան եմ. եթե ամուսնանամ ու ամուսինս 30 տարով մեծ լինի ինձնից, քանի՞ տարեկան կլինի:

— 15 պլյուս 30 = 45 տարեկան։

— Երևակայո՞ւմ ես ինձ, Վանյա, 45 տարեկան ամուսնու հետ։

— Պապան խելագարվել է,— նկատեց Վանյան, որ ավելի լուրջ էր պահում իրեն։— Եթե նա...