Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/572

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ինչո՞ւ։

— А чорт его! Երևի քաղաքական որևէ աստառ կունենա։

Խանբեգյանը շարունակեց ճանապարհը միանգամայն անտարբեր արտասահմանյան մի կորած- մոլորած քաղաքում տեղի ունեցած այդ անցքի հանդեպ։ Սակայն, երբ բանկում իր պաշտոնակիցները դիմավորեցին նրան նույն նորությունը հայտնելով, վալյուտայի և ակցիաների հետ գործ ունեցող մարդու հոտառությունը թելադրեց նրան հետաքրքրվելու քաղաքական այդ խոշոր անցքով, որը— մութ կերպով զգաց նա— անհետևանք չէր կարող անցնել քաղաքական ընդհանուր կացության, հետևաբար և բորսային գների համար։ Ուզեց անցքի մանրամասներն իմանալ որոշ հետևություններ անելու համար, բայց լրագրի մեջ հեռեգրական շտապ երկտողից զատ ուրիշ ոչինչ չգտավ։ Եվ որովհետև այդ անցքի շուրջը տեղի ունեցած խոսակցության ընթացքում Վիկտորիա Պավլովնայի մոտ գնալու համար իր որոշած ժամից մի կես ժամ էլ անցել էր, շտապով դուրս եկավ և կառք նստեց, մոռանալով Սարաևոն էլ, ամեն բան էլ։

1928