Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր վազել դեպի Բազենյանը, բայց տեսնելով, որ նա մենակ չէ, հանկարծ կանգ առավ և շփոթվեց կարծես։

Շահյանը իսկույն ճանաչեց նրան. դա այն կինն էր, որին տեսել էր «Միխայլովո» կայարանում Բազենյանին ուղեկցելիս։ Նա բոլորովին մոռացել էր այդ կնոջը, և դրա՝ այդ սենյակում այդպես անակնկալ հայտնվելը խիստ շփոթեց նրան։ Նա մեքենայաբար վեր կացավ տեղից և չտեսավ ոչ այդ կնոջ շփոթմունքը, ոչ ինչ-որ անհաճո զգացումից առաջացած այն այլայլումը, որ արտահայտեց Բազենյանի դեմքը այդ կնոջ հայտնվելուն պես։ Սակայն այդ բոլորը մի քանի վայրկյան միայն տևեց։

— Պանի Զդանևիչ... դուք այստե՞ղ,— կանչեց Բազենյանը ռուսերեն, շտապով վեր կենալով և նստելով անկողնի մեջ։

— Պարդոն, ես առանց իմաց տալու մտա,— ասաց պանի Զդանևիչը ախորժալուր, կրծքային ձայնով և արագ մոտեցավ նրան։— Բայց ես այնքա՜ն անհանգիստ էի...

— Ներեցեք... ես...— արտասանեց Բազենյանը, ըստ երևույթին, ամոթխածորեն ծածկելով շապկի կուրծքը ձախ ձեռքով։

— Ա՛խ, խնդրում եմ, խնդրում եմ մի նեղանաք։ Այդ ի՞նչ դժբախտություն է պատահել ձեզ. ես այսօր կարդացի լրագրերում։

— Դատարկ բան է, պանի Զդանևիչ։ Կուռս միայն փոքր-ինչ վնասվել է, ուրիշ ոչինչ չկա։ Խնդրում եմ դարձյալ, որ ներեք ինձ։ Արդյոք չէի՞ք հաճիլ նստել։

Պանի Զդանևիչը արագորեն նստեց այն աթոռի վրա, որի վրա առաջ Շահյանն էր նստել, և մուշտակը ետ ձգեց աթոռի մեջքին, երևան հանելով սև ատլասի հագուստի մեջ պինդ սեղմված երկայն շքեղ իրանն իր փարթամ կրծքով։

— Ե՞րբ եք եկել,— հարցրեց Բազենյանը։

— Մի շաբաթ է, որ Թիֆլիսումն եմ։

— Մենա՞կ եք եկել։

— Ոչ... ամուսինս էլ հետս է... և, երևի... շուտով կվերադառնանք,— պատասխանեց պանի Զդանևիչը տարօրինակ հապաղումով և Շահյանի կողմը անհանգիստ մի հայացք ձգելով։— Բայց դուք ձե՛րը պատմեցեք։ Ա՜հ, ինչքա՜ն ցավեցի