Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Արմենակ Մարության։ Դուք երևի չեք հիշում նրան, բայց անկարելի է, որ նրա հոդվածները կարդացած չլինիք. սկզբում Գերմանիայից, հետո Լոնդոնից թղթակցում էր մեր լրագրերին Արմենակ ստորագրությամբ:

— Ախ, հիշեցի. Արմենակ... Ինչպե՜ս չէ. ես նրա գրածները կարդում էի. բավական խելացի հոդվածներ էին նրա քաղաքական հոդվածները։ Այժմ նա որտե՞ղ է. էլ ոչինչ չի գրում կարծեմ։

— Նա՞... Այժմ նա... այնտեղ է,— ասաց Մարոuթյանը ձեռքի մի խորհրդավոր նշանով, որից Շահյանը, սակայն, ոչինչ չհասկացավ։

Լսվեց շոգեմեքենայի երկարատև խուլ սուլոցը։ Դուրսը, վագոնի լուսամուտների առաջով, սկսեցին ետ փախչել ինչ-որ վառ ճրագներ, վայրկյան առ վայրկյան լուսավորելով կիսախավար վագոնի ներսը։

Մարոլթյանը շտապով վեր կացավ։

— Նա այնտեղ է, ուր պետք է, ուր պարտավոր է գնալ ամեն մի հայ երիտասարդ,— շարունակեց նա մի տեսակ ցնծագին տրամադրությամբ։— Ե՛ս չէի ուղարկողը. նա ի՛նքը գնաց... իր ներքին դրդումով... Ողջ կվերադառնա այնտեղից, թե ոչ, միայն աստծուն է հայտնի, բայց որ մեր նորագույն պատմության մեջ կփառավորի իր և իմ անունը,— դրան ես համոզված եմ և ոչ մի տարակույս չունիմ, որովհետև... Ինչևիցե։ Այդ մասին մենք դեռ կխոսենք։ Իսկ այժմ արդեն հասանք Գորի։

Նա ծածկեց գլխարկը, վերարկուն հագավ և վերցրեց անձրևակալը։

— Եթե մերոնք հիմա եկել են կայարան, խո լավ, իսկ եթե ոչ, ապա մնաք, այսինքն գնաք բարյավ, ցտեսություն։ Կարծում եմ, որ քաղաքում մենք դարձյալ կտեսնվենք իրար հետ, այնպես չէ՞. մենք խո բարեկամներ ենք արդեն։

— Անպատճառ, անպատճառ,— ժպտալով պատասխանեց Շահյանը, սեղմելով Մարությանի ձեռքը։

— Ուրեմն ցտեսություն։ Չմոռանաք իմ կողմից բարևել ձեր հորը։

Երբ Մարությանը դուրս գնաց, Շահյանը կարճ ժամանակ մնաց անորոշ մտախոհության մեջ։ Նա ինքն էլ չէր իմանում,