Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
15

Հետևյալ օրը Շահյանն երկար ժամանակ սպասում էր Բազենյանին։ Այդ օրը հատկապես փառավոր ճաշ էր պատրաստել տվել նրա համար։ Բայց Բազենյանը չէր երևում։ Վերջապես մի նամակ ստացավ նրանից հետևյալ բովանդակությամբ.

«Սիրելի ընկեր.

Ներիր, որ խոստմանս հակառակ, այսօր չեմ կարող գալ։ Հենց այս րոպեիս մի խիստ կարևոր նամակ ստացա. անսպասելի նորություն են հայտնում. ամենաեռանդուն ընկերներիցս երկուսը սև մատնության զոհ են գնացել... Խիստ անհանգիստ դրության մեջ եմ։ Անհապաղ օգնություն է պահանջվում։ Մի խոշոր գումարի կարիք կա։ Ինձ մոտ այդ գումարը պակասում է։ Հարկավոր է դարձյալ հազար ռուբլի։ Պահանջը ստիպողական է։ Գնում եմ ճարելու։ Նամակս այրիր։

Քո Ս. Բ.»։

«Հ. Գ.— Պակաս գումարը ճարելուս պես անմիջապես ուղևորվելու եմ։ Թերևս այլևս չտեսնենք իրար։ Մնաս բարյավ։ Կրկնում եմ, նամակս այրիր»

Կարդալուց հետո Շահյանը նամակը ձգեց վառարանը։ Հետո արագ մոտեցավ գրասեղանին և դուրս քաշեց գզրոցներից մեկը։ Այնտեղ հազար և մի քանի հարյուր ռուբլի կար։ Այդ գումարից հազար ռուբլին ստացել էր նախորդ օրն իր կալվածների կառավարչից, որը ծախել էր փուլ եկած շենքը։ Նա վերցրեց ջոկ դրած այդ հազար ռուբլին, դրեց մի ծրարի մեջ, ծոցը կոխեց և անմիջապես գնաց Բազենյանի մոտ։

Բազենյանը տանը չէր։

Շահյանը վերադարձավ տուն այն մտադրությամբ, որ երեկոյան դարձյալ գնա ընկերոջ մոտ։ Բայց երեկոյան էլ նրան տանը չգտավ։ Իր անելիք զոհաբերությունը Շահյանին ազնիվ անհամբերություն էր ներշնչել։ Այդ օրը գիշերն էլ գնաց։

Դեռևս բավական վաղ էր։ Հյուրանոցի դռնապանից իմացավ, որ Բազենյանն այս անգամ տանն է։ Դռնապանն ավելացրեց, որ նա «մենակ չէ», սակայն Շահյանը չլսեց և