Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/429

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԹՈՐՈՍՅԱՆ։ Ինչպես դո՞ւք... ո՛չ, ես միայն սրանք կենողն եմ։ (Վեր է կենում): Իմ սենյակս, ահա՛ այն է (ցույց է տալիս պարտեզի աջ կողմը): Ներեցեք, ես գնում եմ, ցտեսություն։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Ո՞ւր... նամա՞կը։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Ա՜խ, իրա՜վ... (Դարձյալ նստում է):

ԱԼԵՔՍԱՆԴՐ (առանձին): Չէ՛, սրա խելքը տեղը չէ։ (Կարճ լռությունից հետո, նրան): Դուք ո՞ր գյուղացի եք, պարոն։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Դարձյա՜լ... Ես ո՛չ մի գյուղացի չեմ. իմ գյուղս ամբողջ Հայաստանն է։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Ա՜... Ուրեմն դուք ազգասեր եք։

ԹՈՐՈՍՅԱՆ (Կատաղած): Այո՛, այո՛... Անիծյա՛լ ազգասիրություն...


ՏԵՍԻԼ X
Սոնա, Ալեքսանդր, Թորոսյան

ՍՈՆԱ (վերադառնում է շտապով, ձեռքին մի նամակ): Ահա՛ ձեր նամակը, պ. Թորոսյան։ Ի՞նչ է պատահել, դուք բարկացած եք երևում։

ԹՈՐՈՍՅԱՆ (վեր է կենում): Ոչինչ... Շնորհակալ եմ։ (Առնում է նամակը և, առանց վրան նայելու, պահում է ձեռքում):

ՍՈՆԱ։ Գուցե մենք ձեզ խանգարում ենք... Պ. Ալեքսանդր, բարձրանանք վերև։ (Թորոսյանին): Չմոռանաք դուք ևս գալ: (Առնում է Ալեքսանդրի ձեռքը և գնալով դեպի սանդուղքը): Ի՞նչպես հավանեցիր այդ պարոնին։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Այդ պարոնը գիժ է։ (Սոնան ծիծաղում է: Նրանք բարձրանում են և ծածկվում են դռան մեջ):


ՏԵՍԻԼ XI
Թորոսյան (միայն)

(Երկար ժամանակ մնում է քարացածի պես՝ նրանց ետևից նայելիս): Ո՞վ է ասում, թե ցնորքը, երևակայական երջանկությունը հիմարություն չէ. ինչպես և միայն հույսերով