Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/431

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մասին, որ եթե հայտնենք, կարծում ենք ձեզ էլ մեծ ուրախություն կպատճառե։

ԵՂԻՍԱՍԵԹ. Ի՞նչ նորություն։

ՆԱՏԱԼԻԱ։ Любопытно.

ՍՏԵՓԱՆ։ Mademoiselle Սոֆիան և մեր որդի Ալեքսանդր Ստեփանիչը սիրահարված են միմյանց վրա, հա՜, հա՜...

ԵՂԻՍԱԲԵԹ։ Ի՛նչ եք ասում...

ՆԱՏԱԼԻԱ։ Что вы!

ՍՏԵՓԱՆ։ Да! Հարցրեք պ. Պետրոսից, թե չեք հավատում, հա՜, հա՜, հա՜...

ՊԵՏՐՈՍ։ Այսինքն դեռ հաստատ ոչինչ չգիտենք, բայց...

ՍՏԵՓԱՆ։ Պարզ նկատում ենք, որ սիրահարված են միմյանց վրա, հա՜, հա՜, հա՜... (Եղիսաբեթին): Տիկին, խնդրեմ, (Եղիսաբեթն առնում է նրա կուռը): Իսկ դուք պ. Պետրոս, խնդրում եմ իմ կնոջս кавалер-ը դառնաք։ (Պետրոսն առաջարկում է կուռը Նատալիային): Մենք հիմա կբարձրանանք վերև և մեր սիրահարվածներին կբռնենք, ինչպես գողերին, հա՜, հա՜, հա՜...

ՆԱՏԱԼԻԱ։ Господа! Ուրեմն մենք շուտով կկատարենք նրանց հարսանիքը։

ՍՏԵՓԱՆ։ Օ, անպատճառ, հա՜, հա՜, հա՜...

ՆԱՏԱԼԻԱ։ Ах! какое счастье... (Որ արդեն բարձրացել են սանդուղքով, ծածկվում են դռան մեջ)։


ՏԵՍԻԼ XIV
Թորոսյան (միայն)

(Գալիս է): Գյուղը, գյուղը... Հազար անգամ պատասխանել եմ, որ այս ամառ չեմ կարող գնալ գյուղը, չգիտեմ էլ ի՞նչ են ուզում ինձանից... Այսուհետև թքել եմ գյուղի վրա էլ, գյուղացու վրա էլ ու ամեն բանի վրա էլ... (Նայում է հագուստին): Հագուստս էլ չփոխեցի. այսպես բարձրանա՞մ...