Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/467

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՐՍԵՆՅԱՆՅ։ Հա՞-ա։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Իհարկե։ Այս մեկ տարի է, ես իրավաբանություն եմ անում։ (Նստում է):

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Ի՞նչ է ասում... Ո՞րտեղ, ո՞ր երկրում, գյուղո՞ւմ, ձեր տա՞նը. (Նստում է):

ԹՈՐՈՍՅԱՆ։ Երևանում։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Հետո՞։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Հետո չհավանեցի և եկա այստեղ։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ի՞նչը չհավանեցիր, տե՞ղը, թե եկամուտը։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Տեղը։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ինչպե՜ս. Հայաստանի սիրտը չհավանեցի՞ր, դո՞ւ... Ну дудки! Դու անպատճառ եկամուտը չես հավանել... հըա՞։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Այդ էլ կա։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Հա՜, հա՜, հա՜... попался, брат! попался! из идеалиста вдруг в материалисты հա՜, հա՜, հա՜...

ԹՈՐՈՍՅԱՆ։ Ի՞նչ արած, կյանքն է մեղավոր...

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Հա՛, հա՛, ես գիտեմ, որ մեղավորն անպատճառ դու չպետք է լինես... մեղավորը կյանքն է, հասարակությունը, շրջապատող հանգամանքները և այլն, և այլն, հա՜, հա՜, հա՜...

ԹՈՐՈՍՅԱՆ։ Нет, серьезно, կյանքը շատ շուտ է մեռցնում մարդու մեջ ամեն տեսակ վեհ գաղափարներ և ձգտումներ...

ԱՐՍԵՆՅԱՆՅ, Да, знаю милый мой, что ты не виноват, հա՜, հա՜, հա՜... Բաս հիմա չե՞ս ամաչում։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Ո՞ւմից, քեզանի՞ց...

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Հենց թեկուզ ինձանից, ի՛նչ է որ։ Ես խո քեզ պես ուսանող ժամանակս իդեալիստ չեմ եղել, որ հետո փոխված լինեի։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Դո՞ւ, դո՞ւ չես եղել իդեալիստը... Գոնե այնպիսի մարդու ասա այդ բանը, որ ծանոթ չլինի քո անցյալի հետ, է՜... Դո՞ւ չես եղել, որ ուսանողական շրջաններ ես եղել կազմելիս և ինչի՛ մասին ասես պրոպագանդա չես արել... Դո՞ւ չես եղել, որ ավարտելուց հետո մտադիր ես եղել շրջել հայ գյուղերը և այնտեղ բժշկություն անել... Դո՞ւ չես եղել, որ մինչև անգամ մտադիր ես եղել գնալ Վան և այնտեղ