Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/469

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԹՈՐՈՍՅԱՆ։ Այդ քեզ ասա և նրան այն,— ի՞նչպես է նրա ազգը,— այն, պորուչիկ է, ի՛նչ է...

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ալեքսանդրը... Միզանյա՞նցը։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Հա՛։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Այդտեղ ինձ ի՞նչ ես խառնում, քանի որ Սոնային ես նրա համար չուզեցի, որովհետև նա ինձ մերժեց։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Չէ՛, դու ինձ այս ասա, դու խո նրան փողի՜ համար էիր ուզում։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ամենևին. ես նրա հետ փող էլ չէի ուզում։ Եվ, կարծեմ, այդտեղ մեղադրելու ոչինչ չկա։ Դու նրա՛ն ասա, որ...


ՏԵՍԻԼ V

Ալեքսանդր (մտնում է), Թորոսյան, Արսենյանց


ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ա՜, Ալեքսանդր... հենց հիմա քո մասին էինք խոսում։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Բարև։ (Սեղմում է Արսենյանցի ձեռքը): Ի՞նչ էիք խոսում իմ մասին։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Թաթուլյանների մասին խոսքը ընկավ և այդտեղ, իմիջիայլոց, այս պարոնը... Դուք ծանոթ չե՞ք միմյանց։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Չեմ հիշում, ճշմարիտ... կարծեմ, որ պետք է ծանոթ լինինք...

ԹՈՐՈՍՅԱՆ։ Այո՛, ծանոթ ենք։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Ах да! հիմա հիշեցի. մենք ծանոթացել ենք Թաթուլյանների տանը, չէ՞:

ԹՈՐՈՍՅԱՆ։ Այո։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Հիշում եմ, հիշում եմ... Հա՛, ի՞նչ էիք խոսում իմ մասին։ Ներեցեք ինձ, որ այդ ես ուզում եմ իմանալ։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Թաթուլյանների մասին խոսք ընկավ և այս պարոնը, որ, երկու տարի բացակայությունից հետո, նոր է եկել Թիֆլիս, իմիջիայլոց հարցրեց քո մասին...

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Հասկացա։ (Թորոսյանին): Դուք անշուշտ պախարակում էիք ինձ, որ ես Թաթուլյանի աղջկա հետ համարյա