Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/486

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱՐԱՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ


ՊԱՏԿԵՐ I

Միջակ կերպով զարդարված մի սենյակ Հասրաթյանների տանը։ Դիմացը և ձախ կողմը դռներ. դիմացինը տանում է դեպի նախասենյակն, իսկ ձախը՝ դեպի մյուս սենյակը. աջ կողմը երկու լուսամուտ, որոնց առաջը դրված են ծաղկամաններ զանազան հոտավետ բացված ծաղիկներով։ Ստեփանոսը նստած է բազկաթոռի մեջ և ակնոցներն աչքերին լրագիր է կարդում։ Փոքր ինչ հետո մտնում է Ազատյանը։


ՏԵՍԻԼ I


Ստեփանոս, Ազատյան


ԱԶԱՏՅԱՆ։

Պարո՛ն Ստեփանոս, մի ուրախալի
Լուր ունիմ այժմ ձեզ հաղորդելու.—
Տեսնում եք, ինչպես ես հեթեթալի
Վազել եմ ձեր տուն։

ՍՏԵՓԱՆՈՍ։

Ի՞նչ կա, Ազատյան։ Ի՞նչ լուր եք բերել։

ԱԶԱՏՅԱՆ։

Ձեր որդին արդեն Թիֆլիս է եկել։