Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/489

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՏԵՍԻԼ II

Ստեփանոս, միայն, հետո՝ Աշխեն։


ՍՏԵՓԱՆՈՍ։

Վերջապես որդիս — սիրելի Սուրենս
Վերադարձել է... Ո՞ւր է Աշխենս։
Աշխե՛ն, աղջի՛կս։ Չե՞ս լսում դու ինձ։
Ի՞նչ է անում նա, ո՞ր ժամանակից
Փակվել է այնտեղ և դուրս չի գալիս։
(Գնում ձախ դուռը բացում է և այնտեղից դեպի դուրս)
Աշխե՛ն, աղջի՛կս, դու ինձ չե՞ս լսում
Այսքան կանչում եմ։

ԱՇԽԵՆ։ (Մտնում է)

Ի՞նչ ես ասում, հայր։

ՍՏԵՓԱՆՈՍ։

Ի՞նչ էիր այնտեղ լուսամուտի մոտ
Միայնակ նստել։ Ի՞նչ [էիր] մտածում։

ԱՇԽԵՆ։

Ե՞ս... ոչինչ, հայրիկ։ Իմ մտածմունքս
Եղբորս վրա էր։

ՍՏԵՓԱՆՈՍ։

Ինչո՞ւ այդքան տխուր էին քո
Մտածմունքներդ եղբորդ մասին։