Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/494

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱՇԽԵՆ։

Եղբա՛յրս։
(Գրկվում են)։

ՍՈՒՐԵՆ։

    Անգի՛ն քուրիկս,
Օ՜հ, ահա դարձյալ ես գրկածում եմ
Եվ սեղմում եմ քեզ իմ կարոտ կրծքին։
Որի տակ սիրտս անհամբերաբար
Դողում, ցնցում էր այս ժամի համար։
Դարձյալ համբույրս իմ եղբայրական
Հանգչում է քո պարզ ճակատի վերա,
Որպես ժպիտը նինջ մտած մանկան —
Պայծառ սիրունիկ նրա դեմքի վերա։
Եվ այս համբույրս, գրկածությունս
Քնքուշ է, քաղցր, որպես աղոթքը,
Որ բխում է մի սուրբ, անմեղ սրտից.
Եվ որպես խիղճը հանգիստ, անարատ։
Բայց ինչո՞ւ, քույրիկ, դեմքդ ծածկում ես։

ԱՇԽԵՆ։

Ես խիստ հուզված եմ։

ՍՈՒՐԵՆ։

    Եվ երջանիկ, որ
Եղբորդ դարձյալ տեսնում ես այժմ։

ԱՇԽԵՆ։

Այո։

ՍՈՒՐԵՆ։

    Բայց ո՞ւր է հայրս,
Ես նրան չեմ տեսնում։