Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/495

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՇԽԵՆ:


Նա այնտեղ, դուրսն է.
Սպասիր կանչեմ։

(Շտապով դուրս է գնում):



ՏԵՍԻԼ V


ՍՈՒՐԵՆ (միայն):


(Դեռ մի րոպե լուռ և զարմացած նայում է նրա ետևից):
Ինձ թվում է, թե նրա մեջ մի ուրիշ
Բան է կատարվում, որ ամեն կերպ նա
Ջանք էր գործ դնում ինձանից ծածկել.
Նրա համեստ դեմքը սաստիկ գունատ էր
Եվ մինչև անգամ — ես զգում էի—
Գրկածությանս մեջ նա դողում էր...
Հիվա՞նդ է արդյոք։ Թե՞ այդպես միայն
Ինձ երևում էր, միայն այդպես թվում,
Եվ երկարատև անջատումից ետ
Քաղցր տեսության առաջին րոպեն
Այդպես է լինո՞ւմ... Այո՛, նրա կուրծքը
Սաստիկ հուզմունքից ալեկոծվում էր,
Որպես մրրկածուփ ծովի մեջ նավը։
Ա՜խ, իմ քույրի՛կս, որպես անգին ես
Դու սրտիս համար։


ՏԵՍԻԼ VI


Սուրեն, Ստեփանոս, Աշխեն:


ՍՏԵՓԱՆՈՍ։


Զավա՜կս...