Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/496

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՍՈՒՐԵՆ:


Հա՜յրիկ...
(գրկվում են)

ՍՏԵՓԱՆՈՍ:


Վերջապես սիրտս հանգստացավ։ Դու
Եկար, զավակս։ Իսկ մինչև այժմ
Սաստիկ անհամբեր սպասում էի քեզ։

ՍՈՒՐԵՆ:


    Ձեզ իմ գալուստս
Իմա՞ց են տվել։

ՍՏԵՓԱՆՈՍ:


Այո, զավակս։ Ազատյանն այդ
Համբավը բերեց։ Բայց ինչո՞ւ դու նախ,
Քան քո տուն գալը, գնում ես ուրիշի
Գործի ետևից։

ՍՈՒՐԵՆ:


    Ներիր ինձ։ Հայրիկ։
Ես Ժնեվից մի հանձնարարական
Նամակ ունեի այստեղ շուտափույթ
Մեկին հասցնելու, և որովհետև
Վերջինիս տունը իմ ճանապարհի
Վրա էր գտնվում, այդ իսկ պատճառով
Լավ համարեցի ձեռքիս նամակը
Նախ տիրոջը տալ և ապա՝ արդեն
Այդ հոգսից պրծած՝ ուղղակի տուն գալ։