Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/498

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ապա կթողնեք, որ այժմ լռեմ,
Հույս տալով միայն ապագայի վրա։
Սակայն ես այժմ համարձակ մի բան
Կարող եմ անել,— այն է բերնիցս
Մի բառ միայն հնչել, մի, միայն մի բառ—
Շնորհակալություն — որը իհարկե
Չպիտի հասկանաք, իբրև լոկ հնչյուն,
Այլ այնպես, որպես ես այդ զգում եմ
Այստեղ, սրտիս մեջ,

ՍՏԵՓԱՆՈՍ:


Ա՜խ, հավատում եմ, հավատում, որդիս:
Ի՞նչ հարկավոր են այդպիսի խոսքեր:
Դու գոհ ես ինձնից,— այս էլ բավական
Է, որ ես արդեն վարձատրված լինիմ։ —
Գիտցիր, որ հայրը միշտ երջանիկ է,
Երբոր զավակը գոհ է նրանից,
Գոհ է և գիտե երախտամատույց
Լինել դեպի նա։

ՍՈՒՐԵՆ:


    Բայց, աստծո՛ սիրուն,
Հա՛յր, ասացեք ինձ. ի՞նչ է պատահել
Իմ քրոջս հետ։— Նրա դեմքը, տեսեք,
Աշնանային թուխպ երկնքի նման
Տխուր է, մռայլ։— Արդյոք հիվա՞նդ է։

ՍՏԵՓԱՆՈՍ:


Իրավ, աղջիկս,
Ի՞նչ է պատահել։

ԱՇԽԵՆ։


Գլուխս ցավում է: