Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/505

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՊԱՏԿԵՐ II


Մի շքեղ զարդարված սենյակ Բազենյանի տանը։ Աջ և դիմացը՝ դռներ։

ՏԵՍԻԼ I


I ԸՆԿԵՐ։ (Մտնում է)

Լա՜վ, նա տանը չէ և ոչ ոք չկա։
Ես կասկածում էի, թե ամենից ուշ
Ես եմ շտապում, այնինչ, տեսնում եմ,
Որ ամենից վաղ ես եմ շնորհ բերում։
Անպիտան ծառան էլ ո՞ւր է կորել,
Որ թղթի սեղան դեռ չէ պատրաստել։
Հե՜յ, ծառա՛, ծառա՛։— Ո՞ւր կորավ այն
Անպիտան տղան։— Է՛յ, չեմ իմանում։—
Չկա, կորել է։ Իմ ծառան լինի,
Րոպե չեմ պահիլ։ Ծառա է, էլի՜։
Գոնե ես սկսեմ պատրաստել սեղան,
Մինչև բոլորն էլ կհավաքվեն, կըգան։
(Սկսում է խաղաթղթի սեղանը պատրաստել)
Ասա, է՛լ ի՞նչ եք սեղանն հավաքում,
Երբ ամենայն օր սրանով են զբաղվում։—
Մի գործը ի զուր երկուս են շինում։
Տեսնեմ իմ բախտս այսօր ո՞նց կերթա։—
Թե երեկվա պես դարձյալ տանուլ տվա՜։
              Աստված ո՜չ անե,
              Անկարելի՜ է։

II ԸՆԿ. (Մտնում է)

Ա՜, մենակ դո՞ւ ես։